04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քոչարյանի վերադարձը սպառնալիք է իշխանության համար.քաղաքագետ

Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան վերջին բանավեճի իրական ենթատեքստը, ըստ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի, իշխանությանը մտածելու տեղիք պիտի տա:  Քոչարյանը սպառնալիք է քաղաքական իշխող խմբի համար: Անդրեաս Ղուկասյանի կարծիքով, իշխանությունը պետք է միավորվի  եւ ներքին կարգապահությունը ուժեղացնի: 

“Իշխանությունը պետք է դասեր քաղի, գուցեեւ փոփոխություններ անի”,-ասաց նա:

Այն քաղաքական թիմը, որ ցանկություն ունի հետ բերելու Քոչարյանին, պետք է հարց տա իրեն՝  Քոչարյանը կարո՞ղ է վերդառանալ առանց ընտրակաշառքի: Չի կարող՝ ինքն իր հարցին պատասխանեց նախագահի նախկին թեկնածուն:

 Ղուկասյանը մասնակցելու է հունվարի 18-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Եթե խոսք տան իրեն, ապա գործադուլի եւ անհնազանդության կոչ է անում: Խորհրդարանական ընդդիմությանը եւս Ղուկասյանը չի հավատում:

  “Խորհրդարանական ընդդիմության գոյությունը իրականում սատարում է այսօր Հայաստանում գործող մեկ կուսակցության  քաղաքական մենաշնորհին, ինձ համար փաստ է: Հայաստանում ձեւավորվել է մեկ կուսակցության իշխող համակարգ եւ մյուս կուսակցությունները դեկորատիվ դերակատարում ունեն”:

Ըստ նրա,  ընդդիմադիր ուժերը վերջին ընտրություններում մանդատ վերցնելով՝ մեծ սխալ գործեցին եւ իրենց սխալները շարունակում են մինչեւ այսօր:

Նրա խոսքով, պետք է միավորվել հանրությանը հուզող խնդիրների շուրջ, ոչ թե վարկանիշը բարձրացնել ասուլիսների միջոցով. “Ասուլիս տալով հասարակության մտածելակերպը չեն փոխի, պետք է առանձին-առանձին աշխատել եւ բացատրել”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ