13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչու են սուտ “շուխուռ” գցում. ինչպես է դիմավորել Սերժ Սարգսյանը /վիդեո/

“Հայկական ժամանակը”, անդրադառնալով Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողությանը եւ մասնավորապես` Հայաստանի հավաքականի մուտքին, գրել էր, որ հավաքականի մուտքի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նստած էր, իսկ նրան “ոտքի կանգնեցնելու ապարդյուն փորձ արեց անգամ կողքը նստած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ոտքին “բզելով””: Մարզական մեկնաբան Արման Հայրապետյանը, սակայն, ի պատասխան ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել` մեկնաբանելով. “Ընդդիմադիր լինել չի նշանակում […]

Օգնություն սիրիահայերին

՛՛Օգնիր Եղբորդ՛՛ հիմնադրամը հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու նպատակներին՝ շարունակում է իր աջակցությունը սիրիահայությանը և մասնավորապես հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին:  ՛՛Օգնիր Եղբորդ՛՛ հիմնադրամը և Քրիստոնյա բժիշկների ասոցացիան 2014 թվականի փետրվարի 12-ից՝ սկսած ժամը 12:00-18:00, հինգ օր շարունակ Հայաստանում հաստատված սիրիահայ շուրջ 500 ընտանիքներին տրամադրելու է պարենային սննդամթերքի օգնություն: Օգնությունը բաժանվելու է Հայաստանի ազգային սկաուտական շարժման ՀԱՍԿ ՀԿ-ի գրասենյակում՝ Երվանդ Քոչար […]

Վարորդներից հրաժարվում են

Ավտովարորդների պաշտպանության ‘’Աքիլլես’’ ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը գոհ է դատական գործընթացներից: Այս մաիսն նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Հովհաննիսյանը նկատեց, որ հիմնականու դատերը շահում են: Ինչ վերաբերում է իրենց կազմակերպության գործունեությանն, ապա նա հայտեց, որ վերջին օրերի ընթացքում աճել է իրենց դիմողների քանակը: ‘’Վարորդներն ահազանգում են, որ մեքենաներն ապահովագրել են, սակայն միաժամանակ իրենց տուգանքներ […]

Զինծառայողը սպանել է ծառայակցին

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում զինծառայողը կրակ է բացել ծառայակցի ուղղությամբ: 20-ամյա զինվոր Զամին Մամեդովը կրակել է բացել զինակցված ինքնաձիգից, ինչի արդյունքում գնդակը կպել է նրա զինակից 20-ամյա Էլնուր Ահմեդովին: Վիրավորված զինվորին հիվանդանոց են տեղափոխել: Վերջինին տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը չի հաջողվել փրկել:

Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել Բունդեսլիգայի 20-րդ տուրում/վիդեո/

Բունդեսլիգայի YouTube-ի պաշտոնական ալիքը Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի լավագույն գոլ է ճանաչել Հենրիխ Մխիթարյանի երկրորդ գոլը ”Վերդերի” դարպասին: Հիշեցնենք, որ ”Վերդեր”-”Բորուսիա” հանդիպումն ավարտվել էր 5-1 հաշվով, իսկ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը աչքի էր ընկել երկու գոլով:

1 սպանություն, 70 գողություն՝ 10 օրում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 23-ը, գողության 70 դեպքից` 36-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության` 19, յուրացման 2 և մաքսանենգության 9 դեպքերը բացահայտվել են:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել […]

Կրակոցներ եկեղեցում. /վիդեո/

Սախալինսկում տեղի եկեղեցիներից մեկում տղամարդը կրակ է բացել, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, եւս 6-ը` վիրավորվել: Նախօրեին տղամարդը, զենքի ձեռքին, հանկարծակի վազելով` մտել է եկեղեցի ու կրակ բացել: Սպանվել են եկեղեցու սպասավորներից մեկն ու այցելու: Տղամարդուն տեղում ձերբակալել են: Ինչպես պարզվել է, 1989 թվականին ծնված կրակողն աշխատում է իբրեւ անվտանգության աշխատակից, թե ինչն է […]

Կրակոցներ սահմանին

Ադրբեջանական կողմը գիշերը կրկին խախտել է հրդադարի ռեժիմը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ` գիշերը տարբեր ուղղություններով մոտ 50 անգամ հակառակորդը կրակել է, սակայն հայկական կողմը չի պատասխանել: Նշենք, որ զոհեր և վիրավորներ չկան: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ինսկի խմբի համանախագահներն ընդգծել էին հրադադարը պահպանելու եւ հետագա լարվածությունից խուսափելու […]

”Անուշադրության ենք մատնված”. կուսակցություններն էլ են լքել /վիդեո/

Սայաթ-Նովա 10 հասցեում նախկին կաթսայատան տեղում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը ուղակիորեն ազդում է հարակից շենքերի սեյսմակայունության վրա: Այդ մասին այսօր ”Հենարան” ակումբում խոսեցին շենքի բնակիչները: Անդրանիկ սարկավագ Մանուկյանը տեղեկացրեց, որ բաց նամակ են գրել բոլոր պատկան մարմիններին, այդ թվում իրեն վարկաբեկելու համար հոգևոր դաշտի միջամտությունն է խնդրել: Պարուսույց, սպորտային պարերի միջազգային կարգի մրցավար Արթուր Զաքարյանը […]

ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված