ԱԺ-ում բուռն քննարկումներից հետո. ապօրինի ու անտեր հորերը լուծարվում են
Արարատի ու Արմավիրի մարզերում շարունակվում են ապօրինի և տիրազուրկ հորատանցքերի լուծարման և կոնսերվացման աշխատանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նա նշեց, որ մինչև նախորդ տարեվերջ Արարատի մարզում լուծարվել են 9, կոնսերվացվել 16 հորատանցքեր, տարվում են աշխատանքներ ևս մեկ հորատանցք լուծարելու ուղղությամբ: Արմավիրի մարզում լուծարվել են 3 և կոնսերվացվել […]





































