30 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ջհանգիրյանը կխնդրի, կհամոզի Տեր-Պետրոսյանին

Ազգային ժողովում շարունակվում է ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված ՛՛Մարտի մեկի՛՛ հարցով հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկումը: 

Հիմնական զեկուցողին՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանը հարց ուղղեց՝ արդյոք ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանատվություն զգում է կատարվածի համար և պե՞տք է այդ օրերի հանրահավաքների կազմակերպիչներն ընդգրված լինեն ժամանակավոր հանձնաժովում:

Ջհանգիրյանը ՛՛չի ասում, թե որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ մեղավոր է կամ անմեղ, իսկ մյուսները՝ ոչ. ՛՛Ես չեմ ասում, որ որևէ մի ուժի անդամ, ղեկավար անմեղ է, մյուսը՝ ոչ, կարող ենք այդ հարցն էլ ներառել ու մասնագիտական առումով դրան էլ պատասխանենք՛՛:

Բաբուխանյանն առաջարկում է, որպեսզի կամզակերպիչները եւս ընդգրկված լինեն հանձնաժողովում:Պատգամավորին հետաքրքրում է՝ ինչու Լևոն տեր-Պետորսյանը չի ներկայացել ոչ ՛՛Մարտիօ մեկի՛՛ դեպքերն ուսումնասիրող նախորդ հանձնաժողովին, ոչ քննչական մարմնին. ՛՛արդյոք նա կներկայանա այս հանձնաժողովին, թե ոչ՛՛:

Պարզվում է ՀԱԿ առաջնորդին նշվածշ մարմիններից չեն հրավիրել: ՛՛Իսկ եթե կարիք կլինի, որ նա գա, ներկայանա հանձնաժողով, ես անձամբ խոստանում եմ գնալ, խնդրել նրան, համոզել, որ ներկայանա՛՛,-խոստացավ ՀԱԿ պատգամավորը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ