04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Յուրի Վարդանյանը մարիխուանա փորձե՞լ է. որեւէ պաշտոնյա այսքան անկեղծ չէ /վիդեո/

 ՛՛Իմ որդու գործից ամեն ինչ նորմալ է: Ես չեմ մասնակցում դատերին, ոնց որ դատը պիտի գնա, այդպես էլ պիտի գնա: Ինքն իր արած գործի համար պետք է պատիժը կրի՛՛,- Henaran.am-ի հարցին`արդյոք մասնակցում է որդու դատավարությանը, ասաց սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:Իհարկե, սա չի նշանակում, որ չի անհանգստանում իր որդու համար,թեեւ խոստումը պահում է.՛՛Ի՞նչին միջամտեմ, ի՞նչ միջամտեմ, եթե ինքն է սխալ թույլ տվել և իր սխալի համար պետք է պատժվի, միջամտեմ որ ի՞նչ՛՛:

Լեգենդար սպորտսմենը սկզբունք ունի` անձնական հարցերի համար պաշտոնական դիրք օգտագործելը սխալ է համարում: Նախարարը պատմեց, թե նախատել է որդուն թմրամիջոց օգտագործելու համար: Ասաց նաեի, որ իր համար ցավալի է ամեն անգամ խոսել այս թեմայից:

՛՛Լավ բան չի արել և որևէ մեկի երեխուն չեմ ցանկանա. անկախ նրանից պաշտոնյա է, ոչ պաշտոնյա է, ինչ է նշանակում, մարիխուանա ծխել: Դա շատ վատ երևույթ է, առավել ևս իմ տղան չպիտի աներ նման բան՛՛:

Եթե չի կարողացել իր որդու համար օրինակ ծառայել, կարո՞ղ է  երիտասարդ սերնդի համար օրինակ լինել:

՛՛Ի՞նչ է նշանակում չեմ կարողացել օրինակ ծառայել: Եթե ես անընդհատ զբաղված եմ եղել,  16 տարի Ամերիկայում եմ եղել, գիտեք այնտեղ 13 տարեկանից այդ գործերով զբաղվում են դպրոցներում: Ես էլ այդ ուղղությամբ շատ փակ մարդ եմ. մինչև հիմա իմ կյանքում ես մարիխուանա չեմ տեսել, չգիտեմ՝ ինչ է իրենից ներկայացնում, ոնց կարող էի ուշադիր լինել, եթե այդ ճանապարհը չեմ անցել:

Եթե անցած լինեի, ուշադիր կլինեի, որ իմ երեխան էլ չաներ այդ սխալ գործերը, ուղղակի վրիպում է եղել, ես պետք է ավելի շատ ուշադիր լինեի, քան եղել եմ, բայց մյուս երկու տղաներիս մոտ նման բան չկա՛՛:

Նախարարը նաև հայտարարեց. ՛՛Բացի ծխելուց ուրիշ որևիցե մի բան չի եղել իր մեջ: Մի բան էլ` ցավազրկիչ է եղել, այն ինչ-որ դեղատանը վաճառում են՛՛: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ