Թայլանդի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թայլանդի թագավորության դեսպան Իթթի Դիթբանյոնգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Իթթի Դիթբանյոնգն իր փորձը և գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-թայլանդական հարաբերությունների զարգացման: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Դիթբանյոնգը վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։ Զրույցի […]




































