Ինչպես է Յանուկովիչը փախել Մեժիգորյեից /վիդեո/

“5-րդ” ալիքը հրապարակել է Մեժիգորյեի անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերը, որոնցում երեւում է, թե ինչպես է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փախչում Մեժիգորյեի իր ամրոցից:
“5-րդ” ալիքը հրապարակել է Մեժիգորյեի անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերը, որոնցում երեւում է, թե ինչպես է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փախչում Մեժիգորյեի իր ամրոցից:
1996թ. հուլիսի 12-ին տեղի է ունեցել մի ողբերգություն, որը կարծես թե մինչև օրս ստվերոտ է ու լիարժեք բացահայտված չէ: Բժշկական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար մեղադրվեցին նրա ընկերները՝ Մհեր Ենոքյանը և Արամ Հարությունյանը: Սպանությունը դաժան էր, 19 ամյա պատանու կյանքի թելը կտրվելուց հետո նրա դիակը բրեզենտե պայուսակով հանվել էր Արամ Հարությունյանի բնակարանից… […]
Կայացավ Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը: Փակման ժամանակ հանդիսատեսին Ռուսաստանը ներկայացվեց օտարերկրացու աչքերով: Ներկայացվեց նաեւ 2018 թ.-ին Օլիմպիական խաղերը ընդունող կորեական Փխենչխան քաղաքը:
Փետրվարի 22-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:
Շաբաթ երեկոյան Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատ արձակվեց ու անմիջապես մեկնեց Կիեւ, ելույթ ունեցավ Մայդանում հավաքված մարդկանց առջեւ, գրում է РИАНовости–ն: Հաշմանդամի սայլակի վրա նստած Տիմոշենկոն հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել մայիսի 25-ին կայանալիք նախագահի արտահերթ ընտրություններին:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է “Եվրո-2016”-ի ընտրական փուլի խաղացանկը: Մյուս խմբերի խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ: I խումբ 7-ը սեպտեմբերի Դանիա-Հայաստան` 20:00 Պորտուգալիա-Ալբանիա՝ 20:45 11-ը հոկտեմբերի Հայաստան-Սերբիա՝ 20:00 Ալբանիա-Դանիա՝ 22:45 14-ը հոկետմբերի Հայաստան-Ֆրանսիա՝ 20:00 (ընկերական) Դանիա-Պորտուգալիա՝ 22:00 Սերբիա-Ալբանիա՝ 22:45 14-ը նոյեմբերի Պորտուգալիա-Հայաստան՝ 23:45 Սերբիա-Դանիա՝ 22:45 2015 թ. 29-ը մարտի Ալբանիա-Հայաստան՝ 20:00 Պորտուգալիա-Սերբիա՝ 23:45 13-ը հունիսի […]
Նախօրեին`Սոչիի Օլիմպիական խաղերի փակման արարողությունից ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշենք, որ երեկ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան, որտեղ նախատեսվում է հանդիպում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24–ին` ժամը 10:00–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Հանրապետության տարածքում` Փետրվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին արևելյան շրջաններում, 27-ին շրջանների մեծ մասում, 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևելյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝ Փետրվարի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին սպասվում են տեղումներ, 28-ին հնարավոր են տեղումներ:
Ավարտվեցին Սոչիի Օլիմպիական խաղերը: Ինչպես մեդալների ընդհանուր թվով, այնպես էլ ոսկե մեդալների քանակով հաղթեց Ռուսաստանի հավաքականը: Ընդհանուր մեդալների թիվը 33-ն է, ինչը ռեկորդային է, իսկ ոսկե մեդալներին` 13: Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր 1.Ռուսաստան 13 11 […]