08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ցրտահարության վտանգ կա. գյուղատնտես

Կլիմայական ներկայիս վիճակը մտահոգիչ է գյուղատնտեսության համար: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:

“Բնության այս վիճակը անհանգստացնում է մեզ: Տարիների փորձը մեզ ցույց է տալիս, որ երբ գարունը շուտ է սկսում, ցրտահարության վտանգը այգիներում մեծանում է: Ոչ մեկը չի կարող երաշխիք տալ, որ եղանակը որոշ տեղերում զրոյից ցածր չի կարող լինել: Այսօր, ընդհանուր առմամբ, այգիների վիճակը շատ լավ է, բայց ցրտահարության վտանգ տեսնում ենք”,- ասաց նա:

Կարկտահարությունից խուսափելու համար Հ. Բերբերյանը խորհուրդ տվեց օգտագործել հակակարկտային ցանցեր և ծխահարություն: «Կայուն է տարին, եթե ցրտահարություն չունենանք, էլ ավելի լավ տարի կլինի», – նշեց նա:

Բանախոսը նշեց, որ տարին վատ չի սկսվել հացազգիների համար և կայուն բերքի համար որևէ խոչընդոտ չկա:
Անդրադառնալով կարտոֆիլի մշակությանը՝ Հրաչ Բերբերյանը տեղեկացրեց, որ մոտ հարյուր յոթանասուն ֆերմերի իրենք ապահովել են որակյալ կարտոֆիլի սերմով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ