08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախարարը ենիչերական արտահայտություն է թույլ տալիս. ԲՀԿ-ից ուշադրություն են հրավիրում

Ազգային ժողովի նիստում քվեարկության դրվեց ՛՛Կենդանական աշխարհի՛՛ վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել մի փաստի վրա, որն, ըստ իրեն, իսկապես մտահոգիչ է: ՛՛Կառավարության անդամները որդեգրել են այսպես իրենց համար պատվախնդիր քաղաքականություն՝ օգտագործել այնպիսի արտահայտություններ, որ հարիր չեն նախարարին: Դա սկսվեց Արդարադատության նախարարից, ապա այս ամբիոնում մյուս նախարարները մտավարժանքի ենթարկեցին իրենց այդ նույն ունակությունները՛՛,-ասաց պատգամավորն ու հավելեց. 

՛՛Հիմա երեկ Բնապահպանության նախարարը հանրության մոտ ենիչերական արտահայտություն է  թույլ տալիս և հասարակական ակտիվիստին ասում է՝ ականջներդ կկտրեմ, այ լակոտ՛՛:

Վարդանյանը նա խնդրեց ուշադիր լինեն նախարարների բառապաշարին:

Հովիկ Աբրահամյանը չնայաշ նշեց, որ սա հարցի հետ կապ չունի, սակայն նկատեց. ՛՛Նման հարցերը պետք է երկուստեք ուսումնասիրվեն, բայց ճիշտ չեմ համարում որևէ մեկի կողմից նման արտահայտությունների ձևակերպումն ու դա անցանկալի երևույթ է՛՛: 

Նշենք, որ նախագիծն ընդունվեց 94 կողմ, 1 դեմ և 5 ձեռնպահ ձայներով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ