22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վթարվել է Ռուսաստան մեկնող ավտոբուսը

Ըստ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, մարտի 17-ին, ժամը 07.35-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Հայաստան-Ռուսաստան մեկնող “Նեոպլան” մակնիշի 777 PP 27 պետհամարանիշով ուղեւորատար ավտոբուսը, դեռեւս չբացահայտած հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը. տուժածներ չկան:

Սարկիսովը գոլի հեղինակ դարձավ ”Վոլգայի” կազմում/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում ”Ռուբինը” հյուրընկալել էր ”Վոլգային”, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը եւ Արթուր Մինոսյանը: Խաղը ավարտվեց ”Ռուբինի” հաղթանակով` 3-1 հաշվով: Սարկիսովը եւ Մինոսյանը մասնակցեցին հանդիպմանը: ”Վոլգայի” միակ գոլի հեղինակ Արթուր Սարկիսովն է:

Վաղը Անառակի կիրակին է

 Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի հետեւողությամբ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32): Ըստ Ավետարանական առակի,  մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջեւ: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը եւ հայտնվում ծայրահեղ […]

“Սիրտս մղկտում ա, ցամաքացնում են Սեւանը…” /վիդեո/

Արձակագիր Լեւոն Ջավախյանը զարմանում է Հայաստանում իբր խնդիր բարձրացնող ուժերի վրա, որոնք միանգամից այս կամ այն պաշտոնյայի հրաժարական են պահանջում:  “Եվրոպան երբ որ տնտեսական պայքար ա մղում, ժողովրդական շարժումը կոնկրետ խնդիր ա դնում: Կոնկրետ խնդիր դիր, կոնկրետ լուծում պահանջի”,-ասաց նա Henaran.am-ի հետ զրույցում: Նրա խոսքով, բազմաթիվ չլուծված հարցեր կան Հայաստանում: Մասնավորապես, մեր զրուցակիցը անդրադարձավ Սեւանա […]

Հայտնի գործարարը ձերբակալվել է` 15 տարեկան աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար

Իտալիայում ձերբակալվել է 50-ամյա հայտնի մի գործածար` մեքենայում 15-ամյա ուկրաինուհու հետ սեքսով զբաղվելու համար: Աղջիկը մարմնավաճառ է եղել, եւ այժմ գործարարը պնդում է, որ չի իմացել, որ նա անչափահաս է: Այժմ գործարարը գտնվում է տնային կալանքի տակ` իր սեփական վիլլայում, որտեղ նա ապրում է կնոջ ու երեխայի հետ: Գործարարը Իտալիայում բավական հայտնի է:

”Իմ Երևանը չեմ փոխի ոչ մի բանի հետ” /վիդեո/

Գրող, նկարիչ Հաղթանակ Շահումյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ ”Դեմ եմ” շարժմանը, նրանց պայքարին, Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Ըստ նրա` վստահություն չկա համակարգին, դրա պատճառը միգուցե տեղեկատվության բացակությունն է: վստահություն չկա, որ վաղը այդ կազմակերպությունը չի փակվի ու այդ փողերը կանհայտանան”,-ասաց նա:  Նա նաև պատմեց, որ չնայած բոլոր խնդիրներին, պետք չէ արտաֆաղթել, իրեն, օրինակ` մի քանի […]

Աստղերի “աղանդավորական” ազդեցությունը /վիդեո/

Հայաստանը կարծես տարանցիկ գոտի լինի աղանդների համար: Բազմատեսակ ու բազմանուն աղանդների հիմնադիրներն ու տարածողները թերևս յուրօրինակ առաքելություն են իրականացնում՝ նվազեցնելով դարեր շարունակ ազգապահպան նշանակություն ունեցող հայ առաքելական եկեղեցու հետևորդների քանակը: Օրենքը թույլատրում և գրանցում է տարատեսակ կրոնական կառույցների գործնեությունը Հայաստանում, այլ կերպ ասած  դեռ մի բան էլ կանաչ լույս վառում՝  աղանդավորական քայքայիչ գործունեության առաջ: Ի […]

Կանանց միամսյակին

Մայրաքաղաքի “Արամ Խաչատրյան” համերգասրահում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին ներկա է գտնվել կանանց միամսյակին նվիրված միջոցառմանը: ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ու արդեն ավանդական դարձած այս միջոցառումը յուրօրինակ նվեր է հայ կանաց ու աղջիկներին: Ներկաներին կատարումներով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի