25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանն անուղղակի կերպով ՛՛անդրադարձավ՛՛ ՀԱԿ-ին

՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանն առաջարկի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, թե իհարկե, օրենքը լավն է, բայց լավ օրենքների իրագործման համար անհրաժեշտ կրթական միջավայր է պետք:

Ապա նա կրկին հիշեցրեց Տնտեսագիտական համալասարանում Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ լրագրողների ու բուհի ուսխորհրդի միջև տեղի ունեցած միջադեպը: ՛՛Տնտեսագիտական համալսարանի դեկտեմբերի 26-ի և դեկտեմբերի 13-ի միաջադեպը ցույց տվեցին, որ հարաբերությունները բուհերում կան և կարող են լինել, որ բուհի ղեկավարությունը կամ ինչ-որ մարդիկ ուսանողների սոցիալական դժվարությունն օգտագործում են և իրենցից կախվածության մեջ դնելու և քաղաքական նպատակներով օգտագործելու համար՛՛,-ասաց Փաշինյանը:

Վերջինս մտավախություն ունի, որ հաշվի առնելով բուհերի մթնոլորտը, նշված զեղչերն ու լիազորությունները անապահով ուսանողների համար ռիսկեր կպարունակի օրենքը։  ՛՛Առաջանում են մտավախություններ, որ այս ֆինանսական զեղչերը կօգտագործվեն այսպես կոչված ՀՀԿ ուսխորհուրդնների ամրապնդման համար և որպեսզի ազդակներ ունենանք, որ այդ ռիսկերը կկատարվեն ճիշտ, չեն խորանա, հանրությունը պետք է ազդակ ստանա, որ դուք որպես նախարար և կառավարությունը՝ մտահոգված եք այդ հարցով՛՛։

Նախարար Աշոտյանը բարեկրթորեն շնորհակալություն հայտնեց հարցի համար, բայց նկատեց, թե այսօր ինքը մտադրություն չունի ՛՛սուր խաչել՛՛ այդ միջադեպի հարցի պատճառով։ ՛՛Ես իմ տեսակետը արտահայտել եմ, դուք էլ Ձերը։ Ես գիտեմ Ձեր տեսակետը, դուք էլ իմը, այս հարցում ոչ դուք եք ինձ համոզելու, ոչ էլ ես Ձեզ և չեմ հավակնում Ձեր նման անձնավորությանը մտափոխ անել Ձեր կողմից որդեգրած քաղաքականության շրջանակներում։ Ես չեմ խոսելու և հուսով եմ դուք որպես ինտելեկտուալ պատգամավոր կարող եք գտնել Փեզ համար ավելի թարմ թեմաններ՛՛,-նշեց նա:

Ինչ վերաբերում է օրենքին, ապա նա համաձայնեց, որ սոցիալական խնդիրներն, իհարկե, առկա են և նաև սահմանափակում են որոշ մարդկանց ազատությունններ, այդ թվում նաև որոշ ուսանողների։ ՛՛Ամեն տեղ միջավայրը կարևոր է, միայն բուհերում չէ, թեպետ այստեղ զեղչերի համակարգ չի գործում, բայց ամեն դեպքում։ Քաղաքական մարդիկ են ընկնում սոցիալական կախվածության պատճառով, ես ավելին ասեմ, որ ես ողջ քաղաքական թիմեր գիտեմ, որ սոցիալական կարիքի պատճառով ընկել են քաղաքական կախվածության մեջ, իսկ դուք ասում եք ուսանողներ, կարող են լինել, չեմ բացառում՛՛:

Ըստ նախարարի՝ այս օրենքն այդ հարցում դեռ ՛՛հակահանրապետական է՛՛։ ՛՛Ասեմ ինչու, որովհետև եթե առաջ մինչև այս օրենքի ընդունումը 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ ուսանողը պետք է գնա ըստ Ձեզ կախվածության մեջ ընկներ ՀՀԿ ուսխորհրդից, օրենքներից և այլն, որպեսզի զեղչ ստանար, այսօր այդ զեղչը երաշխավորված է։ Այդ ուսանողին տրվելու է ազատություն։ Ձեր ասած տրամաբանության մեջ դիցուկ դուք ճիշտ եք, դժվարությամբ եմ դա ասում, բայց այս պարագայում անգամ շատ կարևոր օրենք է, որը տալիս է ոչ թե կախվածություն, այլ ազատություն, որովետև երաշխավորում է, և ոչ թե կամայական որոշման տակ է դնում այս կամ այն անհատին՛՛,-ասաց նա։

՛՛Եթե սոցիալական կախվածությունից եք խոսում քաղաքական թիմերի, կարծում եմ, առաջին հերթին պետք է ռևիզիայի ենթարկել Ձեր խմբակցությանը, որովհետև տասնյակ են դեպքեր, երբ մարդիկ միջանցքններում քննարկման ժամանակ խիստ դեմ են արտահայտում օրենքներին, ասում են անթույլատրելի է, բայց գալիս են կողմ քվեարկում՛՛,-նետեց Փաշինյանը։ ՛՛Սա ձեր ասած քաղաքական թիմերի սոցիալական կախվածության հերթական օրինակներից մեկն է, իսկ թե ումից են կախված, կարծում եմ գիտեն բոլորը՝ օլիգարխիայից և այդ կարգի խմբավորումններից՛՛,-ասաց նա։

՛՛Ես չհասկացա ինչու իմ տեսական դիտարկումը, թե ողջ քաղաքական թիմեր են մտնում սոցիական կախվածության մեջ, դուք միմտաբար կամ դիտավորյալ պրոյեկտեցիք ինչ-որ թիմերի վրա և փորձեցիք անդրադաձում անել, ես ասելիս տեսական վերլուծություն էի անում, իսկ եթե պաշտպոնական նման կոնտր վերլուծության կարիք կար, ուրեմն տեղին եմ ասել՛՛,-ի պատասխան ասաց նախարարը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ