04 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարությունը պատասխան չունի Արամ Մանուկյանին

 ՛՛Հայաստանի ամբարված ջրամաբարների շուրջ հիսուն տոկոսը՝ 500 խորանարդ մետր ծավալ, մեկ որոշումով հանձնվեց Որոտան համակարգին ու այն տվեց ուրիշ երկրի՛՛,-այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ապա ընթերցեց օրենքից մի հատված: ՛՛Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են ու ենթակա մասնավորեցման՛՛:

Մանուկյանը հարցրեց, թե ինչ օրենքով ու ինչ հիմնավորմամբ` պետական, ռազմավարական նշանակության ջրամաբարները վերջնական արդյունքում վաճառվել են: ՛՛Իհարկե, դուք կասեք՝ չեն վաճառվել, բայց խնդրում եմ ասեք՝ որն է իրավական հիմքը, որ ջրային ազգային ծրագրով օրենքով սահմանված ռազմավարական նշանակության օբյեկտները՝ ջրամաբարները, օտարվել են՛՛: Մանուկյանը նշեց, որ արդեն երրորդ անգամ է  հնչեցնում այս հարցը, գրավոր կերպով ևս հարցրել է, սակայն պատասխան չկա:  

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ  հարցին պատասխանելու համար սահմանված վերջնաժամկետը դեռ չի լրացել: ՛՛Հարցը բանավոր շուտ էիք հնչեցրել, գրավոր ուշ էիք ուղարկել, ժամկետի մեջ է, քննարկում ենք, կպատասխանենք անպայման, առանց պատասխան չի մնա՛՛:

՛՛Ախր շատ դժվա՞ր է այդ հարցի պատասխանը, ես չեմ հասկանում՛՛,-արձագանքեց Մանուկյանը:

Նա մեջբերեց կառավարության հայտարարությունը, որ ՛՛Որոտան՛՛ կասկադն արդեն 40 տարեկան է, ու նման կասկադների համար 40 տարին սահմանային տարիք է, որտեղ պետք են լուրջ կապիտալ ներդրումներ, և սա է եղել պատճառը, որ Կառավարությունը որոշել է վաճառել Որոտանը:

՛՛Ձեր ասածն է, թե չէ՛՛,-հարցրեց Մանուկյանը, իսկ նախարարն արձագանքեց՝ այո: ՛՛Դուք ասում եք՝ Որոտանը վաճառվել է՛՛,-կրկին հարցրեց ՀԱԿ պատգամավորը, և Մովսիսյանը կրկին ասաց՝ այո:

՛՛Գրավոր կպատասխանենք՛՛,-հավելեց նախարարը:

՛՛Դա էլ է պատասխան, որ պատասխան չունեք՛՛,-եզրափակեց պատգամավորը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ