06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վոլոդյա Ավետիսյանը կմնա կալանավորված. ամոթ դատարանին

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  դատավոր Լեւոն Ավետիսյանը դուրս գալով խորհրդակցական սենյակից մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:Այն ներկայացրել էր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը:

Հիշեցնենք, որ այսօր սկսվեց  ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործով  դատաքննությունը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում եւ դատարանում հայտարարեց, որ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Ամբաստանյալի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդել էր  փոխել իր վստահորդի խափանման միջոցը` ազատ արձակելով դատարանի դահլիճից:Երկրորդ միջնորդությունը եւս մերժվեց:

“Ամոթ ձեզ, ամոթ դատարանին”,-ասացին դատական նիստին ներկա գտնվողները: Դատավորը զգուշացրեց, որ եթե չկարողանան զսպել իրենց, ապա դատը կանի դռնփակ:

Ըստ մեղադրանքի, Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երեւան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձեւավորված վստահությունը եւ դիմելով խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ 33651 զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի` Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն, չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ. հուլիսի 29-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ