25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Հանրապետական ես, կրթաթոշակ կստանաս, ոչ, դարձիր հանրապետական՛՛

՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանն նախաձեռնության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ հանրակրթական համակարգի, առողջապահության և պաշտպանության նախարարության ոլորտների աշխատակիցների ՛՛հարկադիր՛՛ կուսակցական պատկանելության երևույթին:

՛՛Այսօր այսպես է. հանրապետական ես, կրթաթոշակ կստանաս, ոչ, դարձիր հանրապետական, որ կրթաթոշակ ստանաս: Դուք պետական միջոցները, վճարովի համակարգի վարձավճարներն ուղղում եք կուսակցական համակարգին: 90% -անոց հանրապետական համակարգ ունեք: Սա անթույլատրելի է, սա հանցագործություն է՛՛,-ասաց Մանուկյանը, ապա շեշտեց. ՛՛Ես եղել եմ ՀՀՇ կուսակության նախագահ, բայց մի հոգի ՀՀՇ չի ընդունվել, մենք ապակուսակցականացրել ենք հանրակրթությունը: Բուհում, իհարկե, ցանկացած ուսանող կամ դասախոս կարող է լինել կուսակցական, բայց գործունեությունը տանել այնպես, որ, մարդիկ ստիպված լինեն հանրապետական կուսակցության անդամ դառնալ իրենց սոցիալական վիճակից ելնելով, անթույլատրելի է: Ծայրահեղ կուսակցականությունը վնասում է մեր երկրին՛՛:

 Մանուկյանը կարծում է, որ հատկապես Կրթության, Առողջապահության ու Պաշտպանության նախարարության ոլորտները պիտի զերծ լինեն կուսակցականությունից: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ