Արամ MP3-ի հետաքրքիր տեսանյութը /վիդեո/
Արամ MP3-ին բոլորին ուղղված հետաքրքիր տեսանյութ է պատրաստել:
Արամ MP3-ին բոլորին ուղղված հետաքրքիր տեսանյութ է պատրաստել:
Մոսկվայի ”Սպարտակի” ֆաների միավորումը` ”Фратрия”-ն քվեարկություն է անցկացրել, որով որոշվել է թիմի լավագույն ֆուտբոլիստը ”Կրասնոդարի” դեմ խաղում: Լավագույնն է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Երկրորդ տեղում է Պավել Յակովլեւը, իսկ երրորդում Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը:
՛՛Սա ամենակարևոր հարցն է, իմ անձնական կարծիքն է սա, պետությունն առաջնորդվել է պետության շահերով, կարող եք զարմանալ, բայց ես այդպես եմ կարծում՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ Հայաստանի դեմ քվեարկելու մասին: Հակոբյանը շեշտեց, թե կարելի էր ձեռնպահ քվեարկել, բայց պետք է նայել՝ ինչ է կատարվում աշխահում: […]
Մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -3 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն […]
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւը նախօրեին ընդունվել է, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Բանաձեւին դեմ է քվեարկել ընդամենը 11 երկիր, այդ թվում` Հայաստանը: Բանաձեւն ընդունվել է 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ ձայներով: Դեմ են քվեարկել Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան, Կուբան, Նիկարագուան եւ Բոլիվիան: Հարկ է […]
“Ժամանակը” գրում է, որ երեկ Շիրակի նորանշանակ ոստիկանապետ Վարդան Նադարյանը, հարցին` ինչո՞ւ Է Գյումրիում գործում երկու քաղաքապետարան, եւ արդյո՞ք դա օրենքի սահմաններում է, պատասխանել էր. “Դա քրեորեն պատժելի երեւույթ չի, եթե մարդը բացել է, նույն հաջողությամբ կարող է բացել մարզպետարան կամ, չգիտեմ, Մայքլ Ջեքսոն իր օֆիսի անունը կարա դնի, Մագնոլիա… բայց այլեւս թույլ չենք տալու անդաստիարակ քայլեր”: “Այս կապակցությամբ “ժամանակի” հարցին ի պատասխան` Գյումրիի նախկին քաղաքապետն ասաց. “Իմ գրասենյակի անունը ժողովուրդը դրել է”: Մեր հարցին` համոզվա՞ծ եք, որ ոստիկանության կողմից քայլեր չեն ձեռնարկվի, Գյումրիի նախկին քաղաքապետն ասաց. “Չեմ հավատում, որ որեւէ քայլ ձեռնարկվի: Ես կոչ եմ անում ոստիկանապետին եւ մյուսին` ռեբյատա, դավայտե ժիծ դրուժնը””,- գրում է թերթը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
“Իրավունքը” գրում է, որ մի քանի օր Է, ինչ Սիրիա են մեկնել Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, որոնք հանդիպում են ունեցելՔեսաբի տեղահանված հայության հետ` փորձելով հնարավորինս հասկանալ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ հանդիպել են նախագահ Ասադի հետ: “Չնայած մտահղացումը բավական հետաքրքիր Է եւ մարդասիրական, այնուամենայնիվ, Աժ-ում հայտնվեցին պատգամավորներ, որոնք իրենց դժգոհությունը հայտնեցին վերոնշյալ խմբի նախաձեռնության եւ […]
Սահմանադրական դատարանում “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված գործի քննությունը որոշվեց հետեւյալ ընթացակարգով՝ լսել կողմերին, ապա անցնել նյութերի հետազոտմանը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ համբերատար կլսեն բոլորին, հնարավորություն կտրվի շահագրգիռ կողմերին ներկայացնելու իրենց տեսակետը: ՍԴ նախագահը նաեւ զարմացավ վերջին օրերին տարբեր ամբիոններից հնչող այն տեսակետներից, թե վիճարկվող օրենքը փոխվելու է: “Նույնիսկ […]
“Ժողովուրդը” գրում է, որ ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որը գլխավորում է “Քեթրին գրուպ” ընկերության սեփականատեր Միհրան Պողոսյանը, ուշագրավ աճուրդներ է կազմակերպում։ “”Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն այս օրերին աճուրդի միջոցով վաճառքի է հանել կանացի բլուզ՝ մեկնարկային գինը 8200 դրամով, կիսաշրջազգեստ՝ 2800 դրամով, …մի շալ՝ 96 դրամով։ ԴԱՀԿ-ը նույնքան մատչելի գներով աճուրդի […]
Երեկ Չեչնիայի ղեկավար եւ ”Թերեք” ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարեց, որ իր վրա է վերցնում հայազգի ֆուտբոլիստ քաղցկեղով հիվանդ 19-ամյա Գրիշա Սիմոնյանի բուժման բոլոր ծախսերը: Բացի բուժման հարցում օգնությունից ”Թերեքը” պայմանագիր է ստորագրել Գրիշայի հետ: Բուժման ավարտից հետո ֆուտբոլիստը հանդես կգա Գրոզնիի ակումբում 59 համարի մարզաշապիկով:




























