04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տարոն Մարգարյանը անձամբ է հետեւում աշխատանքներին

Մայրաքաղաքում տեղացող աննախադեպ առատ ձյան հետեւանքների վերացման աշխատանքների ընթացքին տեղերում անձամբ հետեւում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատասխանատուները զեկուցել են քաղաքապետին, որ ձնամաքրման աշխատանքները մեկնարկել են վաղ առավոտից եւ որ ձյան շերտից առաջնահերթորեն մաքրվում են գլխավոր եւ երկրորդական փողոցների երթեւեկելի հատվածները: Զեկուցվել է նաեւ, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի համապատասխան բոլոր օղակներն ու 12 […]

Մովսիսյանը եւ Օզբիլիսը մասնակցեցին ”Լոկոմոտիվի” դեմ հանդիպմանը/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում Մոսկվայի ”Սպարտակը” հյուրընկալվեց առաջնության առաջատար ”Լոկոմոտիվին”: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկան մեկնարկային կազմում: Օզբիլիզը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Մովսիսյանը փոխարինվեց 83-րդ րոպեին: ”Սպարտակ” վաստակեց 41 միավոր ու զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Երկուշաբթի դասեր չեն լինի.նախարարի որոշումը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ եղանակով պայմանավորված վաղը՝ մարտի 31-ին, պետական կրթական հաստատությունները չեն աշխատի։ Բաց թողնված դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին: ”ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ .Տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին, ուսանողներին, աշակերտներին, լրագրողներին  Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական […]

Հորդորում է ոստիկանությունը՝ զգույշ եղեք

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կոչ է անում ձեռնպահ մնալ Երևանում ավտոտրանսպորտով երթևեկելուց,քանի որ այս գիշեր տեղացած առատ ձյան պատճառով անանցանելի են դարձել հանրապետության մայրաքաղաքի փողոցները: Փակ են նաև հանրապետության մի շարք մարզերի ճանապարհները, մասնավորապես` Երևան-Գյումրի, Երևան–Վանաձոր ուղղությունները, իսկ Վանաձոր-Վրաստան միջպետական ճանապարհին առկա է ճանապարհահատվածի փլուզում և ավտոմեքենաների կուտակում: Ձեռնարկվում են միջոցներ արտակարգ իրավիճակը հաղթահարելու համար:  Անվտանգ […]

Կան փակ ճանապարհներ.մերկասառույց է ու քամի

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն,    ուժեղ     քամի, առկա է մերկասառույց, ցածր տեսանելիություն: Փակ են Երևան – Գյումրի – Բավրա – Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին – Անի, Վանաձոր – Ալավերդի ( 59-րդ կմ-ում՝ փլվածքի պատճառով), Բերդ – Ճամբարակ, […]

ԲՀԿ-ից հայտարարում են

Մարտի 25-ին խորհրդարանական ամբիոնից միավորվամ և համախմբան կոչ արեցի, որի նպատակներ քաղաքական ուժերի, անհատների, կազմակերպությունների և միավորումների համախմբումն ու միասնական նախագիծ մշակելը, որի անհրաժեշտությունը կրում է ժողովրդի համար օրակարգային բնույթ:Այն, որ երկրում ծայրահեղ սոցիալ-տնտեսական իրավիճակ է և յուրաքանչյուր վայրկյան լի անկանխատեսելի հետևանքով՝ դա գիտի Հայաստանի Հանրապետության յուրքանչյուր քաղաքացի: Թերևս սա է պատճառը, որ կոչին արձագանքեցին մի շարք ոչ իշխանական […]

Երեք անգամ հարցը տվեց, բա՞ չպատասխանեմ. պատգամավորը՝ ՍԴ անդամին /վիդեո/

Սահմանադրական դատարանում  երեկ՝ մարտի 28-ին՝   “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված գործի քննությանը պատասխանող կողմի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին Սահմանադրական դատարանի անդամները բազմիցս զգուշացրին, որ դատարանը խորհրդարանի ամբիոն չէ: ՍԴ անդամ Կիմ Բալայանը մասնավորապես նկատեց, որ Հակոբյանը, ըստ էության չպատասխանեց դիմող կողմի գրավոր դիմումի հարցերին, […]

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորների հետ

Մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Քեսաբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Արման Սահակյանի, Լևոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Թևան Պողոսյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ: ԱԺ պատգամավորները խորհրդարանի նախագահին ներկայացրին Քեսաբում ստեղծված իրավիճակը, իրադարձությունների հնարավոր զարգացումները, իրենց առաջարկները: Նրանք տեղեկացրին, որ երեք օրերի ընթացքում եղել են Լաթաքիայում, Դամասկոսում, Լիբանանում հանդիպել […]

Ինչպես է հանգստանում Բրիթնի Սփիրսը` ընտանիքի հետ /ֆոտո/

Հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը հանգիստն է վայելում Հավայան կղզիներում: Նրա հետ են նրա իսրեցյալ Դեւիդ Լուկադոն եւ երգչուհու երկու որդիները` 8-ամյա Շոնն ու 7 տարեկան Ջեյդենը: Բրիթնին իրենց համատեղ հանգստից մի քանի լուսանկար է տեղադրել իր միկրոբլոգում, որոնցում երեւում է, որ երգչուհին ընտանիքի հետ հիանալի ժամանակ է անցկացնում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի