13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱԿ-ը չի հանդիպի նախագահին

   Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը ապրիլի 10-ի իր հերթական նիստում քննարկեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը Սահմանադրության 55 հոդվածի 4/ կետի հիման վրա վարչապետի թեկնածության շուրջ խորհրդակցություն անցկացնելու կապակցությամբ:

   Հայ Ազգային Կոնգրեսը արդեն մերժել էր Սերժ Սարգսյանի նմանատիպ դիմումները 2012 թվականի խորհրդարանական եւ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, քանի որ չի ճանաչում Սերժ Սարգսյանին լեգիտիմորեն ընտրված նախագահ: Այս անգամ նույնպես խմբակցությունը որեւէ իմաստ չի տեսնում նման հանդիպման մեջ:

   Հայաստանում նախեւառաջ պետք է անցկացվեն ազատ եւ արդար նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, ինչը թույլ կտա Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերով ձեւավորել ժողովրդի կողմից ընտրված եւ նրան հաշվետու իշխանություն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ