19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մայդանի դիպուկահարները` առանց դիմակի. ամերիկյան լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել /ֆոտոշարք/

Ամերիկյան The Daily Beast պարբերականը հրապարակել է Մայդանի դիպուկահարների բացառիկ լուսանկարներ, որոնցում երեւում են նրանց դեմքերը: Հիշեցնենք, որ փետրվարին Կիեւում դիպուկահարները գնդակահարել են մարդկանց, տեղեկացնում է Life News-ը: Պարբերականը նշում է, որ լուսանկարներն արվել են փետրվարի 20-ին: Հեղինակների կարծիքով՝ լուսանկարները ցույց կտան, թե ինչ է իրականում կատարվել Կիևում: Նշվում է, որ զինված մարդիկ հատուկ գործողությանը […]

Եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված խորհրդակցություն անցկացվեց

    ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացվեց` եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված:  Մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, տարածքային կառավարման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզպետները:  Պատասխանատուները զեկուցեցին հանրապետությունում օպերատիվ […]

Այս օրենքը պաշտոնյաների պաշտպանության օրենք չէ

՛՛Այն, որ վիրավորանքից ու զրպարտությունից մարդ պետք է պաշտպանված լինի, դա փաստ է՛՛,-այսօր ՛՛Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում, առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:  Նա նշեց, որ այս օր յուրաքանչյուր քաղաքացի կարող է ցանկացած հայտարարություն անել, իսկ երբ լրատվամիջոցները դրանք տարածում են, […]

Փորձի փոխանակում արցախցի եւ հայաստանցի երիտասարդների միջեւ

Մարտի 28-30-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում համախմբվել էին ԼՂՀ եւ ՀՀ երիտասարդական ու ուսանողական կազմակերպությունների շուրջ 65 ներկայացուցիչներ։ Նախաձեռնությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամինն էր։ Դեռեւս 2013թ. հոկտեմբերին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր ՀՀ երիտասարդական եւ ուսանողական կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների այցելություն Լեռնային Ղարաբաղ՝ երկու երկրների երիտասարդների միջեւ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու, միմյանց խնդիրները հասկանալու, անելիքներն ու ծրագրերը […]

Քննարկվեցին Սյունիքի 16 համայնքների ականազերծման հարցերը

Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը անցկացրել են խորհրդակցություն “Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն” ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի իրականացման նպատակով ԱՄՆ Պետդեպարտամենտի տրամադրած դոնորական աջակցությամբ “ՀԱԼՕ Թրաստ” միջազգային կազմակարպության եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից ՀՀ Սյունիքի մարզի 4 համայնքների հաստատված ականավտանգ 16 […]

Մարուքյանը չի ցանկանում ԶԼՄ-ին քարշ տալ դատարան

  ՛՛Երբ ասում եք՝ թողնենք՝ ինչպես կա, նշանակում է ամեն հարցով գնալ դատարան ու դատարանը քննում է նախադեպերը, երբ դատի եմ տալիս, մենք լուրջ խնդիր ունենք սրա հետ կապված՛՛,-այսօր ԱԺ-ում ՛՛Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում, առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:  Վերջինս շեշտեց, որ ”ՀՀ քաղաքացիական օրենսգրքում […]

Ֆուտբոլիստը կոտրել է ծնոտը եւ ստացել ուղեղի ցնցում/վիդեո 18+/

Կիեւի ”Դինամոյի” ավագ Օլեգ Գուսեւը լուրջ վնասվածք է ստացել Ուկրաինայի առաջնության ”Դնեպրի” դեմ խաղի ժամանակ: Գնդակի համար պայքարում ֆուտբոլիստը բախվել է մրցակցի դարպասապահին: Արդյունքում խաղացողը կորցրել է գիտակցությունը: Ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է ուղեղի ցնցում, ծնոտի կոտրվածք եւ մեկ ատամի կորուստ:

Աշակերտները ծեծել են թանգարանի աշխատակցուհուն /ֆոտո/

Մարտի 28-ին Երեւանի ՛՛Վարդանանց ասպետներ՛՛ թիվ 106 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների պատմության դասն անցավ Ազգային պատկերասրահում: Աշակերտները շրջեցին Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Մինաս Ավետիսյանի, Մարտիրոս Սարյանի, Գեւորգ Բաշինջաղյանի ցուցասրահներում, մանրամասն ներկայացրեցին հայազգի արվեստագետներին, նրանց կենսագրությունն ու գործերը: Պատկերասրահի թանկարժեք ցուցասրահները դատարկ էին: Օրվա այցելու-հերոսները տասնչորս-տասնհինգ տարեկան պատանիներն էին, որոնց բացահայտող հայացքների ջերմությունից կտավների ու դատարկ ցուցասրահների հպարտ […]

Մի կարդացեք քոմենթները. Արզումանյանը՝ Արփինե Հովհաննիսյանին

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը չի կարծում, որ ոլորտի կարգավորման որևէ կարիք կա: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ-ում ՛՛Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում, առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: ՛՛Սա պանդորայի արկղի հետ խաղալու ինչ-որ առաջին քայլ է և շատ վտանգավոր զարգացումների կարող է բերել: Ընդհանրապես՝ պետք չէ կպնել այս ոլորտին, […]

Մեդվեդեւը Ղրիմ է ժամանել

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Ղրիմ, որպեսզի քննարկի  հանրապետության ու Սևաստոպոլ քաղաքի զարգացմանը վերաբերող հարցերը, տեղեկացնում է Ria Novosti-ն: Այստեղ Մեդվեդեւը խորհրդակցություն կանցկացնի Ղրիմի և Սևաստոպոլի զարգացման վերաբերյալ: Խորհրդակցությանը կմասնակցեն փոխվարչապետը, դաշնային նախարարներն ու արհմիությունների ղեկավարները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի