17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Շերոն Սթոունն ուղեղի կաթված է ստացել

Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Շերոն Սթոունը ուղեղի կաթված է ստացել:

Ինչպես հայտնի է դարձել, դեպքը տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ, երբ նա գտնվում էր Բրազիլիայում, գրում է dni.ru-ն

Դերասանուհին Սան Պաուլո էր մեկնել` բարեգործական միջացառման մասնակցելու համար: Այստեղ նա բողոքել է գլխացավերից, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ պարզ է դարձել, որ դերասանուհին ուղեղի կաթված է ստացել: Այս մասին հայտնի է դարձել միայն այսօր: 

Սթոունի երկրպագուները լրջորեն անհանգստացած են նրա առողջությամբ, քանի որ նա գլխացավերից տառապում է արդեն երկար ժամանակ: Սթոունը մի քանի տարի առաջ նորաձևության ցուցադրության ժամանակ բոլորի ներկայությամբ նույնիսկ կորցրել է գիտակցությունը, որից հետո ստիպված է եղել մի քանի ժամ անցկացնել հիվանդանոցում:

Սակայն նշվում է նաեւ, որ Բրազիլիայից վերադառնալուց հետո Շերոն Սթոունը մասնակցել է մի քանի բարեգործական միջոցառումների եւ ականատեսների պնդմամբ, հրաշալի տեսք է ունեցել: Շերոնը ժպտացել է, կեցվածք ընդունել տեսախցիկների առջեւ՝ հասկացնելով, որ առողջությունից չի բողոքում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ