15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է առաջարկում Գալուստ Սահակյանը

ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից որպես թեկնածու առաջադրված խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ամբիոնից ելույթ ունենալով նախ շնորհակալություն հայտնեց, ապա նշեց, որ պատասխանատվությունը մեծ է:

՛՛Խորհրդարանի նախագահ ընտրվելու դեպքում ամենակարևորն այն դրական ավանդույթների պահպանումն ու խորացումը կլինի, որ ձեռք է բերվել խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում: Մասնավորապես վերջին տարիներին այդ իմաստով կարծես թե փոխհարաբերությունների նոր մշակույթ է ձևավորվել, ուշադրություն ցանկացած առաջարկի, ծավալուն քննարկումներ, վերլուծություններ՛՛:

Սահակյանն ընդգծեց, որ առավելագույնս անհրաժեշտ է բարձրացնել մշտական հանձնաժողովների աշխատանքը, օրենսդրական աշխատանքների ընթացքը պետք է ապահովել հանձնաժողովներում, ցանկացած օրենքի նախագիծ հիմնականում շրջանառվում է մեկ ամիս, նախագխծերի քննարկումները պետք է սկսել դրանց շրջանառության պահից:

՛՛Խորհրդարանի բնականոն աշխատանքի ապահովումը կախված է ոչ միայն լիագումար նիստերին պատգամավորների մասնակցությունից, այլ ամենօրյա աշխատանքից: Բնական եմ համարում նաև լիագումար նիստերի ընթացքում քաղաքական բանավեճերը և վերլուծությունները, խորշում եմ, երբ խոսքն անձնավորվում է, անհատականացվում և քաղաքական տրամաբանությունն ի վերջո վիրավորում է որևէ անձին՛՛,-նկատեց նա:

Սահակյանն ընդգծեց՝ իր համար օտարոտի են հարաբերություններում խոցելի մոտեցումները, երբեմն՝ թշնամանքն ու բանսարկությունը: ՛՛Երբեք ինձ չեմ ուղղորդել որևէ առավել դերակատարման, որ ընդհանրապես տարբեր տարիներին ունեցել եմ, ամեն ինչ աշխատանքի արդյունք է եղել, իսկ այժմ պատշաճորեն շնորհակալություն եմ հայտնում այն վստահության համար, որով ձեր դատին եմ հանձնում իմ առաջադրումը: Ընտրվելու դեպքում իմ հետագա գործունեությունը ձեր ձայների հանրագումարից է կախված՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ