13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հաշվիչ հանձնաժողովում կլինեն միայն ՀՀԿ-ի պատգամավորները

Ազգային ժողովի նիստի երկրորդ ընդմիջումից առաջ ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը  բոլոր խմբակցության ղեկավարներին հրավիրեց իր աշխատասենյակ խորհրդակցության:

Շարմազանովի աշխատենսյակից դուրս գալով՝ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ հանդիպմանը քննարկում էին ԱԺ հաշվիչ հանձնաժողովում խմբակցություններից անդամներ ունենալու փաստը: Սակայն, Հակոբյանի խոսքով,  չորս ոչ իշխանական խմբակցությունները վերահաստատել են՝  հաշվիչ հանձնաժղովում անդամ չեն ունենալու:

Հարցին, թե ՛՛Ժառանգությունը՛՛ կմասնակցի ԱԺ նախագահի ընտրություններին, Հակոբյանը պատասխանեց. ՛՛Այնպիսի դինամիկ զարգացումների մեջ ենք, որ կարող ենք այս պահին ընդունած որոշումը հետագայում փոխել, ԱԺ նախագահի ընտրության հարցը մեր օրակարգում դեռ չի քննարկվել՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ