08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայազգի ֆուտբոլիստները կոչ են անում փրկել Քեսաբը

Այս օրերին Լաթաքիա են տեղափոխվել բազմաթիվ հայեր, որոնք բնակվում էին Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քեսաբ քաղաքում: Քեսաբահայության համար այս դժվարին ժամանակահատվածին անտարբեր չեն նաեւ ֆուտբոլիստները: Քեսաբը փրկելու կոչով տարբեր սոցցանցերի միջոցով հանդես եկ եկել հայազգի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վալերի Ալեքսանյանը, Լեւոն Պաչաջյանը, Արսեն Բեգլարյանը , Դավիթ Մանոյանը, Արտյոմ Սիմոնյանը, ինչպես նաեւ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը: […]

Տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 31-ին՝ ժամը 14:30–ի  դրությամբ, բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ է  Վարդենյաց լեռնանցքը  եւ  Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:   Կոտայքի, Հրազդանի, Սեւանի, Ճամբարակի եւ Ապարանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:  Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:          Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով […]

՛՛Էլ դարդուցավ չունեն՞ք՛՛

՛՛Ընդհանրապես կարգավորումը ճիշտ է, պետք է պաշտպանված լինել, ես նախ ժամանակավրեպությանն եմ ուզում անդրադառնալ, մեր երկրում համար մեկ պրոբլեմը այս պահին լրատվամիջոցներում, քոմենթներում մարդուն զրպարտե՞լն է: Ուրիշ դարդուցա՞վ չունենք էս պահին մենք, նստենք, քննարկենք՛՛,-այսօր ՛՛ֆեյքերի՛՛ մասին օրենքի լսումների ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Վերջինս հարցնում է՝ ում են պաշտպանում զրպարտությունից այս օրենքով: ՛՛Զրպարտություն […]

Համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը 2014թ-ի առաջին եռամսյակում կազմել է 102 %

  Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Գայանե Հակոբյանը զեկուցել է, որ համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը 2014թ-ի առաջին եռամսյակում կազմել է 102 %, ինչն աննախադեպ ցուցանիշ է։    Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել կատարած աշխատանքն ու հորդորել է նույն եռանդով շարունակել սեփական եկամուտների հավաքագրման իրականացումը․ “Վերջին […]

Քաղաքական վերնախավը կոմպետենտ չէ. Ազատ Արշակյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և նախկին քաղբանտարկյալ, քաղաքական գործիչ Ազատ Աշակյանը անդրադարձան Ղրիմի հանրաքվեի անօրինական ճանաչելու բանաձևի` Հայաստանի քվեարկությանը: Իսկանդարյանը Հայաստանի քվեարկությանը մոտեցավ քաղաքական վերլուծության անալիզի միջոցով. ”Երկիրը, որը Ղարաբաղի հարց ունի և երկրում նման իրավիճակ  կա, այլ կերպ չէր կարող քվեարկել”,-եզրահանգեց քաղաքագետը: Հարցին, թե քվեարկությունից մեկ օր առաջ մեր իշխանությունը հայտարարել […]

Հայկական բնակավայրերը թալանել են, գողոնը Թուրքիայում են վաճառում. սիրիահայ

ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետ, սիրիահայ Վազգեն Մեսրոպյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ ներկայիս դրությամբ  քսաներկու քեսաբահայ առևանգված է, նրանք տարվել են Թուրքիայի կից սահմանի նորակառայուց բանտ: Եւս 11 հոգու ճակատագիրն անհայտ է: Նա նշել է նաեւ, որ Քեսաբ ներխուժած Ալ Քաիդայի Ասալ Աշամ թևը թալանել է հայկական բնակավայրը եւ գողոնն […]

Ջհանգիրյանը համաձայն չէ Արզումանյանի հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ՛՛Վիրավորանքը և զրպարտությունը՛՛ համացանցում թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց, որ ”ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծի վերաբերյալ արդեն առաջարկ է ներկայացրել օրինագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանին: Նա շեշտեց, որ ըստ նախագծի՝ զրպարտության կամ վիրավորանքի դեպքում անձը կարող է հրապարակային էլեկտրոնային կայքի տիրոջից պահանջել այն հեռացնել: ՛՛Կարող է […]

Մայդանի դիպուկահարները` առանց դիմակի. ամերիկյան լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել /ֆոտոշարք/

Ամերիկյան The Daily Beast պարբերականը հրապարակել է Մայդանի դիպուկահարների բացառիկ լուսանկարներ, որոնցում երեւում են նրանց դեմքերը: Հիշեցնենք, որ փետրվարին Կիեւում դիպուկահարները գնդակահարել են մարդկանց, տեղեկացնում է Life News-ը: Պարբերականը նշում է, որ լուսանկարներն արվել են փետրվարի 20-ին: Հեղինակների կարծիքով՝ լուսանկարները ցույց կտան, թե ինչ է իրականում կատարվել Կիևում: Նշվում է, որ զինված մարդիկ հատուկ գործողությանը […]

Եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված խորհրդակցություն անցկացվեց

    ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացվեց` եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված:  Մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, տարածքային կառավարման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզպետները:  Պատասխանատուները զեկուցեցին հանրապետությունում օպերատիվ […]

Այս օրենքը պաշտոնյաների պաշտպանության օրենք չէ

՛՛Այն, որ վիրավորանքից ու զրպարտությունից մարդ պետք է պաշտպանված լինի, դա փաստ է՛՛,-այսօր ՛՛Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում, առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:  Նա նշեց, որ այս օր յուրաքանչյուր քաղաքացի կարող է ցանկացած հայտարարություն անել, իսկ երբ լրատվամիջոցները դրանք տարածում են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի