12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ես նման ինֆորմացիա չունեմ. փոխքաղաքապետը` ուղեվարձի թանկացումից

Երեւանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով հանձնաժողովի նիստերը դեռևս շարունակվում են: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

”Նիստերն անում ենք ու երևում է ամեն ինչ, դեռ արդյունքների չենք հանգել: Մենք կարողանում ենք պատասխանել ուղևորափոխադրողների բոլոր հարցերին, և շուտով հերթական նիստը կլինի”,-ասաց նա:

Ինչ վերաբերում է լուրերին, թե քաղաքապետարանը մտադրություն ունի ամռանը թանկացնել ուղեվարձը` հուսալով, որ այդ ժամանակ թանկացման դեպ պայքարը նույն թափով չի լինի, ինչ նախկինում էր, ապա փոխքաղաքապետը նշեց.”Ես, որպես հանձնաժողովի նախագահ, նման ինֆորմացիա չունեմ, աշխատանք կա, պիտի արվի, հասցվի ավարտին”:

Նիկոյանը հայտնեց, որ հաշվարկը դեռ չի վերջացել, այն ներկայացվել է միջազգային խորհրդատոի կողմից ու այն բաղադրիչներչը, որ որպես հիմք են ընդունվել, պիտի վերանայվեն ու հնարավորինս իջացվի ինքնարժեքը: ”Դա կիջացվի, մի հատ էլ կքննարկենք ու կգանք եզրակացության”,-եզրափակեց Նիկոյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ