11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թուրքիայում այրել են Հայաստանի դրոշը

Թուրքիայի Իգդիր քաղաքում, մի խումբ քաղաքացիներ, հավաքվելով այսպես կոչված «առաջին աշխարհամարտի տարիներին հայերի կողմից սպանված թուրքերի» հիշատակին նվիրված հուշարձանի դիմաց, այրել են ՀՀ դրոշը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի տեղեկացմամբ` նրանք սա արել են ի պատասխան ապրիլի 23-ին Երևանում Թուրքիայի դրոշը այրելուն:  Նշենք, որ ամեն տարի ապրիլի 23-ին դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթի ժամանակ, երթի մասնակիցներն այրում են Թուրքիայի դրոշը: Ermenihaber.am

Նորայր Ասլանյանի գոլն օգնեց ”Վիլլեմ II”-ին հաղթանակ տոնել

Հոլանդիայի առաջին դիվիզիոնի վերջին` 38-րդ տուրում ”Վիլլեմ II”-ը մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով պարտության մատնեց ”Ալմերե Սիթիին”: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 48-րդ րոպեին` 0-1 հաշվի ժամանակ, Նորայր Ասլանյանը հավասարեցրեց հաշիվը: Ասլանյանի թիմը հաղթող ճանաչվեց առաջին դիվիզիոնում եւ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա բարձրագույն խմբում:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Օրբելյանների ընտանիքին` մեր օրերի մեծ երաժիշտ, ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ, Պատվո և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանների ասպետ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ: «Մեծ է մաեստրո Օրբելյանի ավանդը հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում: Նա երեսունվեց տարի ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը՝ նոր որակ և ավյուն հաղորդելով […]

Արամ MP3-ը բացահայտում է գաղտնիքը

Մարտի 25-ից Հայաստանն այս տարի Եվրատեսիլյան մրցույթում ներկայացնող Արամ MP3-ն ու հայաստանյան պատվիրակությունը մեկնել են պրոմոտուրերի, ունեցել են տարբեր համերգներ և ՌԴ-ում, և Եվրոպայում: ՛՛Շատ ջերմ ընդունելություն կար հայերի կողմից: Դրսում ապրող հայերը մեզ քաջալերելու են ու օգնելու են մեզ շատ: Ես դրական էներգիայով եկել եմ Հայաստան՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արամ MP3-ը: Եվրատեսիլի հայաստանյան […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. ապրիլի 26-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի 9-11 փ.-ների, Հերացի փ., Մյասնիկյան պող. 2, 4 համարների, Չարենցի 1-ին նրբ. և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: […]

G7-ի երկրները պայմանավորվել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցում

“Մեծ յոթնյակի” երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ճապոնիան պայմանավորվել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հարցում կգործեն արագ ու համատեղ, գրում է РИА Новости–ն: G7-ի երկրները հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ իրենք պատրաստ են խստացնել Ռուսաստանի նկատմամբ արդեն իսկ սահմանված պատժամիջոցները` հաջորդ ամիս Ուկրաինայում խաղաղ ընտրությունների ապահովման անհրաժեշտությունը հաշվի […]

՛՛Ինչու հատկապես հիմա սկսեցին հիշել Նաիրի Հունանյանին՛՛

Հետաքրքիր է՝ ինչու հատկապես հիմա սկսեցին հիշել Նաիրի Հունանյանին: Եթե երևույթներին նայենք ոչ փիլիսոփայական դիտանկյունից, ապա այսպիսի պատահականությունը բավական քաղաքականացված կթվա: Ինչու՞ այս թեման նման բացահայտումով հայտնվեց ինֆոտարածություն Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո: Ակնհայտ է, որ հոկտեմբերի 27-ը քաղաքական հրետանի է, և դրա կիրառումը հազիվ թե տեղի ունենար, եթե երկրորդ նախագահի ասածներում իշխանության ձգտում չնշմարեր […]

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հռոմի Սուրբ Նիկողայոս եւ Նեապոլի Սուրբ Կատերինա Կիայա եկեղեցիներում

Ապրիլի 24-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը մասնակցեց  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական կաթողիկե եկեղեցում մատուցած պատարագին, որն իրականացրեց Հռոմի Քահանայապետական Լևոնյան վարժարանի Մեծավոր հայր Գևորգ Նորատունկյանը: Պատարագի ավարտին Սուրբ Աթոռի անունից ելույթ ունեցավՍուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին: Հոգևոր արարողությունից հետո Հայոց ցեսասպանության զոհերին նվիրված խաչքարի մոտ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության անունից […]

Մանկապարտեզից աճեցրե՞լ, բերե՞լ է. ԲՀԿ պատգամավոր

”Գյուղացիների տեղափոխությունից գյուղը չի փոխվում: Սովետի ժամանակ անուն հայրանունով էինք կոչում, այսօր հայրանուն անունով, նման փոփոխություններ կատարվեցին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում խոսելով Կառավարության նոր կազմից՝  ասաց նԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:   Ինչ վերաբերում է տարբեր քաղաքագետների կողմից արվող հայտարարություններին, թե նոր նշանակված նախարարները երկրորդ նախագահ ոբերտ Քոչարյանի ՛՛կադրերն՛՛ են, ապա պատգամավորը նկատեց. ՛՛Ի՞նչ է նշանակում […]

Ինչու ներս թողեցին Հովիկ Աբրահամյանին. 168 ժամ

”168 ժամը՛՛ գրում է. ՛՛Քառյակի անշրջելիորեն դեմոկրատական ուժերն առանձնապես ջանք չեն գործադրում բացատրելու համար, թե ինչո՞ւ են իրենք` ժողովրդավարության անմռունչ մարտիկները, այդչափ հակադեմոկրատական քայլ անում` լրագրողներից, այսինքն` հասարակությունից, գաղտնի պահելով, թե ինչպես են մշակում հասարակության փրկության քայլերը: Կարելի է ենթադրել, որ քառյակի անդամները նիստերին լրագրողներին ներս չեն թողնում, որպեսզի հանկարծ չարամիտ ու իշխանասպասարկ լրագրողները չլուսաբանեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի