17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

՛՛Առաջին լուրջ բախումը տեղի կունենա 2017-ին՛՛

Խորհրդարանում կառավարության ծրագրի հաստատման ժամանակ ԲՀԿ-ում կսահմանվի քվեարկության ազատ ռեժիմ ճիշտ այնպես, ինչպես ԱԺ նախագահի դեպքում էր, ինչը սակայն չի խանգարի, որպեսզի հետագայում առանձին հարցերի վերաբերյալ ցուցաբերվեն ՛՛այլընտրանքայինտ՛՛ մոեցումներ, և այդ գործընթացը կշարունակվի մինչև 2017 թվականը: Դա, իր հերթին, թույլ կտա, որպեսզի ՛՛ոչիշխանական՛՛ պահվածքը ևս գոյատևի մինչև նշված ժամկետը, ինչին կողմ կլինեն մնացած խորհրդարանական խմբակցությունները:

Դրան զուգահեռ ժամանակ առ ժամանակ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի խնդիրներ հայտնաբերել երրորդ նախագահի գործունեության մեջ: Առաջին լուրջ բախումը տեղի կունենա 2017-ին՝ Երևանի ավագանու և ԱԺ ընտրությունների ժամանակ, ինչը հիմք կծառայի 2018-ի նախագահական հակամարտության համար: Գծված սցենարը կարող է որոշակիորեն աղավաղվել սահմանադրական բարեփոխումների գործընթացով, սակայն քանի որ դեռևս դրանք հստակեցված չեն, ապա դժվար է կանխատեսել դրանց ազդեցության չափը 2017-2018 թվականների ընտրությունների արդյունքների վրա:

Վախթանգ Սիրադեղյանի Facebook-յան հանրագրից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ