Տաքսիստները նպաստում են պոռնկությանը. Ժամանակ
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Դավիթ Մաչկալյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Այս գործին անդրադարձել է “Ժամանակ” օրաթերթը
Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ:
41-ամյա Դավիթ Մաչկալյանը՝ բարձրագույն կրթությամբ, ֆիզիկապես առողջ, նախաքննական մարմնի կողմից մեղադրվել է պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2009 թվականից մինչեւ 2012 թվականի հունվար ամիսը Մաչկալյանը մարմնավաճառուհի Էմմա Մ.-ին օրական 10 հազար դրամ վարձատրության դիմաց թույլատրել է նստել իրեն պատկանող “ՎԱԶ-2107” ավտոմեքենան, որ ծառայեցնում էր որպես տաքսի:
Մաչկալյանը մարմնավաճառուհուն իր մեքենայով պտտել է Երեւանի Լենինգրադյան փողոցով, ապա Երեւանյան լճի տարածքում:
Ընթացքում, ըստ մեղադրանքի, մարմնավաճառուհին հաճախորդներ է գտել, պարբերաբար զբաղվել մարմնավաճառությամբ ու յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից տաքսիստ Մաչկալյանին վճարել է եւս 1000-2000 դրամ:
Ահա այսպես, ըստ նախաքննական մարմնի որակման, քառասունմեկամյա առողջ տղամարդը նպաստել է մայրաքաղաքում բարգավաճող “բիզնեսին”՝ պոռնկությանը:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: