04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ոչ թե տոնական, այլ բողոքի. ամբողջ աշխարհում Աշխատավորի օրը մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացրել /ֆոտոշարք/

Մայիսի մեկը ողջ աշխարհում նշվում է իբրեւ Աշխատավորի օր: Երեկ, սակայն, աշխարհի տարբեր երկրներում ոչ թե տոնական, այլ բողոքի ցույցեր են եղել, որոնցից մի քանիսն անգամ բախումներով է ավարտվել: Օրինակ, Հունաստանում, Իսպանիայում, Գերմանիայում, Ասիայի, Լատինական Ամերիկայի երկրներում մարդիկ դուրս են եկել փողոց` պայքարելու գործազրկության դեմ: 

Ամենից բուռն մայիսմեկյան ակցիան անցել է Թուրքիայում: Երկրի իշխանություններն արգելել էին ակցիաներ իրականացնել Ստամբուլի Թաքսիմի հրապարակում, սակայն ցուցարարներն անտեսել են այս փաստն ու հավաքվել հրապարակում: Արդյունքում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներ են սկսվել, կան բազմաթիվ վիրավորներ:

Ria.ru-ն ներկայացրել է մայիսմեկյան ֆոտոշարք` ամբողջ աշխարհից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ