12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ազատամարտիկ հոր ձեռքից աղջիկը ընկել է ու հաշմանդամ է. սպասում են ընկեր Մարգարյանին/վիդեո/

Հասմիկ Դավեյանը իր դստեր հետ միասին զբաղվում է մուրացկանությամբ և մշտապես գումար է խնդրում ՀՀԿ ներկայացուցիչներից: Նրան մշտապես կարելի է գտնել ՀՀԿ գլխավոր գրասենյակի մոտ: 

Հասմիկը չի թաքցնում, որ թե ինքը և թե աղջիկը տառապում են հոգեկան հիվանդությամբ: Նրա հավաստմամբ 16 ամյա Անին՝ փոքր տարիքում գլխի վնասվածք է ստացել, որը թույլ չի տվել նրան նորմալ զարգանալ:

“Հերը ազատամարտիկ էր, արդեն մահացելա, երեխուն փոքր ժամանակ գցեց ձեռքից ու երեխուս գլուխը վնասվեց, հիմա շատ վատա….հիվանդանոցից աչք չենք բացում: Տարոն Մարգարյանը երեխայիս համար գումար տրամադրեց: Ընկեր Դումանյանը…Սպասում եմ , որ մեր տան հարցը ընկեր Մարգարյանս լուծի”,-Henaran.am-ի թղթակցի ասաց Հասմիկ Դավեյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ