29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Րաֆֆին իշխանափոխություն է պահանջում. ժամկետ էլ դրեց /ֆոտո,վիդեո/լրացված/

Այս պահին Ազատության հրապարակում մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: “Ժառանգություն” կուսակցության առաջնորդը նշեց, որ չի պատրաստվում ծրագրային ելույթ ունենալ.“Իմ ծրագրային  ճառերի շրջանը անցել է և կոչ եմ անում բոլորին հավաքվել ու մեկ դառնալ հարկավոր է արդեն անցնել գործի : Այսօր թեկուզ այս անձրևի տակ ունենք շատ շնորհալի քաղաքացիներ, որոնք պատրաստ են պայքարի”,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: “Կարող ենք […]

Մելաձեն կնոջից բաժանվել է Վերա Բրեժնեւայի պատճառով

 “Վիա Գրայի” պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն բաժանվեց կնոջից, ինչից հետո լուրեր սկսեցին պտտվել, որ նա երգչուհի Վերա Բրեժնեւայի սիրեկանն է: Սակայն երգչուհին համառ կերպով հերքում էր այս լուրերը: Եւ ահա Մելաձեի նախկին կինը, նրա երեք երեխաների մայր Յանան խոստովանել է, որ ամուսինը 2007 թվականից երկակի կյանք է վարում, ինչին ինքը տեղյակ է եղել: “Երբ ես պարզեցի, […]

Կուտակայինի հարցը կշարունակվի երկուշաբթի

Սահմանադրական դատարանը մարտի 28-ի նիստում չհասցրեց լսել կառավարության տեսակետը՝ եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ ՀՀ կուտակային կենսաթոշակի մասին օրենքի քննությունը կշարունակվի երկուշաբթի առավոտյան: Կառավարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին լսելուց հետո, կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթով, որից հետո դատարանը կմտնի խորհրդակցական սենյակ:

Վարչապետն ընդունել է բնապահպանական ոլորտի մասնագետներին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է “Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա” ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանին, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանին, “Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա” ՀԿ նախագահ Էրիկ Գրիգորյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի “Հակոբյան” բնապահպանական կենտրոնի և “Պատասխանատու հանքարդյունաբերության” կենտրոնի նախագահ Ալեն Ամիրխանյանին, ովքեր  լիազորված են եղել ներկայացնելու […]

Նրանք ամեն ինչ անելու են, որ Հայաստանը դատարկվի. Պետրոս Մակեյան

Այսօր “Ժառանգություն” կուսակցության կողմից հրավիրված հանրահավաքին ելույթ ունեցավ նաև “Ժողովրդական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը “Այսօրվա ընդդիմության գործողությունները գոլորշի բաց թողնելու գործընթացի է նման”,-իր ելույթում նկատեց նա: “Տարիներ շարունակ եղել են համապետական ընտրություններ։ Ժողովուրդը ակտիվացել է՝ հույս ունենալով, որ ամեն ինչ կփոխվի, բայց նրանք միշտ ամեն ինչ մարսում են”,- ասաց Պետրոս Մակեյանը ու հավելեց՝ պետք է […]

Bleacherreport.”Մխիթարյանի տեղափոխությունը ”Բորուսիա”` վատագույն տրանսֆեր”

Բրիտանական ”Bleacherreport”-ը ամփոփել է Դորտմունդի ”Բորուսիայի” ամառային տրանսֆերները, որոնց թվում էր նաեւ ակումբի պատմության ընթացքում ամենաթանկ ձեռքբերումը` կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան: Կայքը հենց Մխիթարյանի տեղափոխությունն է համարել վատագույն տրանսֆեր, իսկ հույն պաշտպան Պապաստոպուլիոսին` ամենալավ: ”Մխիթարյանի համար ակումբը վճարել է ռեկորդային գումար`27.5 մլն եվրո։ Նա պետք է փոխարիներ Մարիո Գյոտցեին, սակայն դեռ չի կարողացել արդարացնել հույսերը։ Վիճակագրությամբ […]

Մենք պիտի օր առաջ պահանջենք իշխանությունների հրաժարականը. Արմեն Մարտիրոսյան /վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այս պահին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին իր ելույթում նշեց.” Խայտառակ քվեարկությունը, որ երեկ տեղի ունեցավ՝ ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունը Հայաստանի արտաքին շահերի սպասարկուն չէ: Դեռևս երեկ հայտարարել էին, որ ձեռնպահ են քվեարկելու, սակայն վերևից հրահանգը եկավ և դեմ քվեարկեցին”: Մարտիրոսյանը նկատեց, որ օր առաջ պետք է պահանջել իշխանությունների հրաժարականը.“Պետք […]

Անհետացած ինքնաթիռի օդաչուն կործանել է ինքնաթիռը, քանի որ կինը լքել էր նրան. ԶԼՄ-ներ /ֆոտո/

Մալազիական անհետացած “Բոինգ 777” ինքնաթիռի կործանման շուրջ նոր վարկած է ի հայտ եկել: Լրատվամիջոցները կարծում են, որ օդանավի օդաչու Զախարի Ահմադ Շախը հատուկ է ինքնաթիռը տարել կործանման, քանի որ նրան լքել էր կինը, տեղեկացնում է  Вести-ն: Տղամարդը փորձել է դասավորել իր անձնական կյանքն ուրիշ կանանց հետ, սակայն ոչ մի կերպ չի կարողացել: Այդ մասին լրագրողներին […]

Արարատ Զուրաբյանի ակնարկը այլընտրանքային ԲՀԿ-ին /վիդեո/

Այս պահին Ազատության հրապարակում շարունակվում է “Ժառանգություն” կուսակցության կողմից հրավիրված հանրահավաքը: Henaran.am-ի թղթակիցը հաղորդեց, որ այստեղ է գտնվում նաև ՀՀՇ նախագահ Արարատ  Զուրաբյանը: Պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում է ելույթ ունենալ հարթակից Զուրաբյանը պատասխանել է՝ կտեսնենք: 18:30-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթի համար ձայնը տվեց Արարատ Զուրաբյանին: “Երեկ փաստորեն Հայաստանը միացավ աշխարհի այն երկրներին, որոնց պետություն չեն […]

Քրեակատարողական ծառայության աշխատակցուհու սպանությունը հայտնվել է համացանցում /վիդեո/

Նախօրեին Մոսկվայում սպանվել է քրեակատարողական ծառայության աշխատակցուհի Աննա Դոլինան: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երեւում է հավանական մարդասպանը: Համացանցում երեւում է, թե ինչպես է Դոլինան մոտենում կայանված իր մեքենային: Որոշ ժամանակ անց երևում է 39-ամյա կնոջ հավանական մարդասպանը: Նա դեմքը ծածկել է գլխարկով, տեղեկացնում է НТВ-ն: Ավելի ուշ հայտնաբերվել է կնոջ դին: Նա 9 տարեկան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի