07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գալուստ Սահակյանին երկու ձեռքերը բավարարում են. ՀՀԿ խմբակցության նոր ղեկավարը /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նիստը, որտեղ որոշվել են` ովքեր են  լինելու խմբակցության ղեկավարն ու քարտուղարը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքն է ղեկավարելու խմբակցությունը, իսկ քարտուղար ընտրվել է Գագիկ Մելիքյանը: Կարողանալո՞ւ է համախմբել կուսակցության ներսում տարբեր թեւերին, Բաղդասարյանը ասաց, որ նման բան չկա: Վահրամ Բաղդասարյանի խոսքով ինքը միաձայն […]

Ուկրաինական բեսպրեդել. դիպուկահարը սպանել է պատշգամբում կանգնած կնոջը /ֆոտո, վիդեո/

Ուկրաինական Սլավյանսկ քաղաքը ուժայինները շրջափակել են եւ չեն թողնում խաղաղ բնակիչներին դուրս գալ քաղաքից: Քաղաքից տեղեկատվություններ են ստացվում, որ ուժայինները սպանում են խաղաղ բնակիչներին: Քաղաքի ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ ուկրաինական դիպուկահարը կրակել է անզեն կնոջը, ով կանգնած է եղել պատշգամբում, հայտնում է Life News-ը: Հայտնի է դարձել, որ 30-ամյա Իրինա Բոեվեցը դուրս է […]

Էրդողանը պնդում է, որ Ցեղասպանություն չի եղել, քանի որ ոչ բոլոր հայերն են սպանվել

Էրդողանը պնդում է, որ Ցեղասպանություն չի եղել,քանի որ ոչ բոլոր հայերն են սպանվել  Մի քանի օր անց ապրիլի 23-ի խորամանկ հայտարարության հրապարակումից հետո, որը մի քանիսին մոլորության մեջ էր գցել, թե իբր Թուրքիայի վարչապետ Էրդողանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, նա փոխեց իր դիրքորոշումը ամերիկյան հեռուստածրագրում, պնդելով, որ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն չէր:  Վաստակավոր լրագրող Չառլի Ռոզի […]

Կենտրոնը կրջրազրկվի

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որպլանային աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 11-ին ժամը 08.00-ից մինչև մայիսի 12-ը ժամը 08.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Կենտրոն վարչական շրջանում՝ Իսակովի, Խորհրդարանի, Ագաթանգեղոսի, Զաքյան, Գր.Լուսավորչի, Արգիշտի, Կաշեգործների, Վ.Սարգսյան, Բրյուսովի, Գետառի, Մ.Մկրտչյան, Դեղատան, Լեոյի, Իսրայելյան փողոցների, Մաշտոցի պող. 1-20, 40, 40/1, Խորենացու 1-29, Կողբացու 42-67, Պուշկինի 40, […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Համիդ Քարզային՝ Աֆղանստանի Բադախշան նահանգում տեղի ունեցած սողանքի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Նախագահ Քարզային և բարեկամ աֆղան ժողովրդին հղած հեռագրում Սերժ Սարգսյանն անկեղծ ցավակցության հետ միասին տոկունություն և ոգու արիություն է մաղթել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:   […]

Արմեն Մովսիսյանը նշանակվեց

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` Սերժ Սարգսյանը որոշում է ստորագրել Արմեն Մովսիսյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին:

Մայիսին Հայաստանը կստորագրի միասնական տնտեսական տարածքին միանալու փաստաթուղթ

Չկա խնդիր, որ Բելառուսիան ու Ղազախստանը չեն ցանկանում, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանն: Այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասուլիսում ասաց ԱԺ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Ապրիլի 29-ին Մինսկում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը նա չի պայմանավորում այս երկրների ցանկության բացակայությամբ: ՛՛Ապրիլի 29-ին չենք մասնակցել, որովհետև այս կազմակերպության անդամ չենք՛՛,-նշեց նա: Զաքարյանը վստահեցրեց՝ ՀՀ-ը […]

Աբրահամի պարտված մրցակիցը գտնում է, որ մրցավարը պետք է օգներ իրեն

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի կողմից պարտություն կրած չեռնոգորցի բռնցքամարտիկ Նիկոլա Սյեկլոցան դժգոհ է իր ելույթից: ”Ես երջանիկ կլինեի միայն այն դեպքում, եթե հաղթեի, չէ որ հենց դրա հետեւից էի եկել: Ես վատ հանդես չեկա, սակայն մշտապես մտածում էի հարձակման մասին` մոռանալով պաշտպանության մասին: Ես փորձում էի ստիպել Աբրահամին աշխատել եւ բացվել ու չէի […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում՝  Մայիսի 7-11-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 7-8-ը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում`  7-11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին […]

Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները

Թբիլիսիում կայացել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլիի, Աբդուլլահ Գյուլի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, գրում է Ermenihaber.am-ը: Վրաստանի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպմանը հաջորդել է նախագահների մասնակցությամբ ընդհանուր մամուլի ասուլիս: Թուրքական «Գազեթելեր» լրատվական կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր խոսքում նշել է, որ հանդիպել են որպես Հարավային Կովկասի վերաբերյալ ընդհանուր տեսլական ունեցող երկրների ղեկավարներ՝ մանրամասնորեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի