Մեկ տարի անցել է, ինչո՞ւ առաջարկ չեն ներկայացրել
Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացնելով ոստիկանության բյուջեի կատարողականն ասաց, որ 2013թ-ին բյուջեով ոստիկանության հատկացված է եղել 30.8 տասնորդական միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համամատությամբ ավել է 5.1 միլիարդ դրամով: Նա նշեց, որ հատկացված բյուջեի մեծ մասը ծախսվել է հասարակական կարգի պահպանմանն ուղղված ծրագրին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, դիմելով Օսիկյանին, ասաց. ՛՛Դուք անցած տարի հանձնաժողովի նիստերից մեկին խոստացաք, որ երթևեկության կանոննների սանկցիաների համաչափության թիվը պետք է վերանայեք և պետք է առաջարկություն ներկայացնեիք: Անցել է մոտ մեկ տարի, բայց ոչ մի ծրագիր չեք ներկայացրել: Չե՞ք կարծում, որ բյուջե եք լցնում տույժերով և տուգանքներով, իսկ տույժերի և տուգանքների նպատակը բյուջե ձևավորելը չի, այլ խախտումներ կանխելն է: Այդ տուգանքների գումարը ոչ մի կերպ համահունչ չէ ոչ նվազագույն աշխատավարձին, ոչ էլ միջին մակարդակի աշխատավարձին՛՛:
Օսիկյանը պատասխանեց, որ գանձվող գումարների թիվը էապես աճել է ոչ թե խախտումների թվի ավելացմամբ, այլ նոր սարքավորումների տեղադրմամբ: ՛՛Եթե նախկինում միայն Երևանում էին տեսախցիկներ դրված կամ ասենք 20 խաչմերուկում, հիմա մենք ավելացրել ենք տեսախցիկների տեղադրման վայրերը, և դրա հաշվին ավելացել են մուտքերը՛՛,- նշեց Օսիկյանը: Անդրադառնալով վարչական իրավախախատումների համար գանձվող գումարների անհամաչափությանը՝ Օսիկյանն ասաց, որ համաձայն է Ջհանգիրյանի այն մտքի հետ, որ որոշ դեպքերում նախատված գումարը համապատասխան չէ: ՛՛Ընդհանապես վարչական իրավախախտումների օրենքում որոշ դեպքերում բարձր է գումարը, որոշ դեպքերում ցածր , դրանով այմանավորված վարչական իրավախախտումներ օրենսգրքի վերաբերյալ նախագծեր ենք ներկայացրել ոստիկանապետին՛՛,- ասաց Օսիկյանը: