17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սարսափելի երկրաշարժ Թայլանդում /ֆոտոշարք/

Թայլանդում երեկ 6.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի արդյունքում 83 տարեկան մի կին է մահացել, մոտ 20 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է РИА “Новости”-ն: Երկրում բազմաթիվ տներ են քանդվել, կտրվել են հեռախոսային կապերը: Լրջորեն ջարդվել է Բուդդայի հսկայական արձանը:  

Ջուր չի լինի

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 7-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Բելինսկի, Սասունցի Դավիթ, Մուրացան, Ռոստովյան, Էրեբունի, Նոր Արեշի 2-36,  Թորոմանյան, Կռիլով փողոցների, Սուվորով փողոցի և նրբանցքի, Աթոյան և Ազատամարտիկների փողոցների և անցուղիների, ինչպես նաև հարակից տարածքների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում […]

Շրջվել է բեռնատարի թափքը.կա զոհ

Մայիսի 6-ին, ժամը 12.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Արարատյան փողոցում բեռնատար ավտոմեքենայի թափքը շրջվել է քաղաքացիների վրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ “ՄԱՆ” մակնիշի 035 LT 61 պետհամարանիշի ավտոմեքենայի թափքը պոկվել եւ շրջվել է երկու քաղաքացիների վրա: 1979 թ. ծնված Վ. Հ.-ն տեղում մահացել է, իսկ 1977 թ. ծնված […]

Ինչու է վայր դնում մանդատը

ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանը առողջական խնդիրների պատճառով է հրաժարվել պատգամավորական մանդատից: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:  ՛՛Որևէ շահարկում այստեղ տեղին չէ, որովհետև բոլորին է հայտնի, որ նա տևական ժամանակ է, որ ուներ առողջական խնդիրներ: Ինտենսիվ բուժման անհրաժեշտություն կա ու դրանով էին պայմանավորված նրա բացակայություններն ու այս քայլը ևս դրանով […]

Ռոբերտ Քոչարյանինը չէ /վիդեո/

Քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի հավատում, որ կոռուպցիան նոր Կառավարության գալով վերանալու է, սակայն այս Կառավարությանը նա ավելի պրագմատիկ է համարում: ՛՛Դառն իրականությանն ավելի մոտ Կառավարություն է, ավելի իրական է այն համակարգին, որ գործում է Հայաստանում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց Քոչարյանը: Ինչ վերաբերում է տեսակետին, թե նոր ձեւվավորված կռավարությունում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՛՛կադրերն՛՛ են […]

ԲՀԿ-ական Շերիֆը վայր է դնում պատգամավորի մանդատը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը: Նշենք, որ ԲՀԿ համամասնական ցուցակի հաջորդ համարը Սայեն Հայրապետյանն է:

”Bild”-ն ու ՛՛Kicker՛՛-ը անդրադարձել են Մխիթարյանի խաղին

Գերմանական Bild.de եւ Kicker.de կայքերը գնահատել են Դորտմունդի ”Բորուսիայի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում ընդդեմ ”Հոֆենհայմի” (3:2): Bild-ը նույն 2 գնահատականն է տվել Մխիթարյանին, Հյումելսին, Գրոսկրոյցին եւ Լեւանդովսկուն: Kicker-ը հայազգի ֆուտբոլիստի խաղը գնահատել է 2.5: Հիշեցնենք, որ Մխիթարյանն այդ հանդիպմանը դարձել էր գոլի հեղինակ: 

ԱԺ փոխնախագահն ընդունեց Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 6-ին ընդունեց Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանին եւ Հալեպում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Սիրիայում տիրող իրավիճակին, սիրիահայության անվտանգության խնդիրներին, հայրենադարձ սիրիահայերի աջակցությանն առնչվող հարցեր: Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետը, ներկայացնելով սիրիական պատերազմի արհավիրքներն ու դրանց հետեւանքները սիրիահայերի կյանքում, շնորհակալություն հայտնեց Հայաստանի […]

Արամ MP3-ը հաջողություն է մաղթել

”Հաջողություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին, հատկապես Սերգեյ Չետկովիչին: Մեծ երեկոն կսկսվի ընդամենը մի քանի ժամ անց”,-twitter-ի իր էջում գրել է Եվրատեսիլ 2014-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ը: Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կայանալու է այսօր Երեւանի ժամանակով ժամը 23.00-ին Կոպենհագենում: Առաջին կիսաեզրափակչում առաջինը բեմ դուրս կգա Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն, ով կներկայացնի իր “Not Alone” երգը”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված