Կառավարությունը պիտի ողջուներ Ռուսաստանի միգրացիոն օրենքը. սոցիոլոգ
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, եթե ը որոշ երկրների օրինակով եթե միգրացիոն ճիշտ քաղաքականություն լինի, ապա այն մեծ օգուտներ կբերի միգրանտներ ապահովող երկրին: Նրա խոսքով, միգրացիայն այնքան էլ վատ բան չէ, ապա այն կառավարելի է:
Մասնավորապես, Գերմանիան Թուրքիայի հետ պայմանագիր կնքեց եւ շատ թուրքեր մեկնեցին Գերմանիա արտագնա աշխատանքի, իսկ բանկային փոխանցումներով Թուրքիայի բյուջե մի քանի միլիարդ դոլար է մտնում:
Սոցիոլոգը նաեւ մտահոգ է, ամեն 3 արտագաղթած հայից 2-ը ամուսնանում է ռուս կնոջ հետ, երեխաներ են ունենում, որոնք 1-2 սերունդ հետո մոռանում են, որ հայ են:
Ռուսաստանում վերջերս ընդունված միգրացիոն նոր օրենքները, որոնք սահմանափակում են միգրանտների ժամանակավոր կեցության ժամկետները շահավետ են հայերի համար, քանի որ արտագնա աշխատանքի մեկնողներն այլեւս ընտանիքներով չեն գնա, մենակ կգնան, կաշխատեն ու հետ կգան:
“Այս նոր օրենքները միայն հայերի համար չեն, կան ուզբեկներ, տաջիկներ, ղրղըզներ, որոնք հիմնականում անգրագետ են, օրենքները չգիտեն, վիետնամցիներ են գալիս, վաղը մյուս օրը հնդիկներ կարող է գան, այսինքն` ռուսները մտահոգ են, որ ազգագրական պատկերը արմատապես չփոխվի”,-ասաց նա:
Ուսումնասիրությունները պարզել են, որ Հայաստանում յուրաքանչյուր 5-6-րդ ընտանիքն ապրում է դրսից եկած եկամուտների հաշվին:
“Նոր օրենքը, որ սահմանափակում է կեցության ժամկետը եւ 90 օր է տրվում, դա լավ է, որովհետեւ միգրանտը հետ կգա, ընտանիքը կմնա Հայաստանում, ու չգիտես ինչո՞ւ, մեր կառավարությունը ողջունելու փոխարեն, միանգամից ոտքի կանգնեց ու դժգոհեց”,-եզրակացրեց Ադիբեկյանը: