“Էդ գրողը իրանցից լավն ա՞…” /վիդեո/
Վարպետ Գրիգորը տաքսի է քշում, բայց քաղաքականությունից էլ հեռու չէ:Մեկ-մեկ փորձում է զրուցել ուղեւորների հետ, եթե “մաստը բռնում է”: Իմանալով, որ լրագրող եմ՝ ջերմ զրույցի բռնվեց: Նախ ասաց, որ ձայնագրեմ, “վիդեո չանեմ”, քանի որ սափրված չէր, սակայն երբ հակադարձեցի, որ նրան սազում է այդպես՝ տվեց համաձայնությունը: “Քչով բավարարվող ազգ ենք, որ ուզենան դրախտում կպահեն”,-ասաց նա: […]