Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը մասնակցեցին ”Սպարտակի” հանդիպմանը/վիդեո/
Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Մոսկվայի ”Սպարտակը” սեփական հարկի տակ պարտվեց ”Կուբանին” 0-2 հաշվով: Դուբլով աչքի ընկավ Պոպովը: Մոսկվացիների մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը: Վերջինս փոխարինվեց 61-րդ րոպեին: Այս պարտությունից հետո ”Սպարտակը” շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականում: