23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չեն հավատում Կենտրոնական բանկին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ՀՀ ֆինանսների նախարարությունը վերապահումներ ունի ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած 2014 թվականի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ։ Այդ վերապահումները ֆիննախը կներկայացնի կառավարության այսօրվա նիստում։ Ֆիննախը չի հավատում ԿԲ-ի այն կանխատեսումներին, թե այս տարի կարձանագրվի 5.8 տոկոս տնտեսական աճ։ Այս ցուցանիշը ֆիննախը գնահատել է որպես “լավատեսական”։  Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Արժեքավոր “դվիժենիի” մեջ էր. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, այսօր, օրվա երկրորդ կեսին Հայաստան կժամանի Ռուսաստանի միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին, որը կհանդիպի պատգամավորների, Աժ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Այդ առիթով երեկ աշխույժ “դվիժենիի” մեջ էր ռուս-հայկական բարեկամության ակումբների նախաձեռնող Անդրանիկ Նիկողոսյանը, որն Աժ շենք մտնողներին նախ հրավիրում էր իր ստեղծած ռուսական գրքերի գրադարան, ոմանց նույնիսկ գրքեր նվիրում եւ […]

Տիգրան Սարգսյանը լքելու է ՀՀԿ-ն . Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Սարգսյանը մոտ ժամանակներս կսառեցնի իր անդամակցությունը ՀՀԿ-ին։ Խնդիրն այն է, որ ըստ “Դիվանագիտական ծառայության մասին” ՀՀ օրենքի, դիվանագիտական գործունեությունն անհամատեղելի է ակտիվ կուսակցական գործունեութան հետ։ Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը խոսել են հավաքականի նոր մարզչի մասին

Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներից առաջ այսօր անցկացրել է առաջին մարզումը: Մարզումից հետո լրագրողների հետ զրուցել են հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը: -Աշխարհի առաջնությունում որո՞նք են ֆավորիտ հավաքականները: -Մխիթարյան. Ոչ մի հավաքականի չեմ երկրպագելու: Ֆուտբոլն անկանխատեսելի է, և ցանկացած հավաքական կարող է հաղթել: -Մովսիսյան. Հենրիխն ասաց իմ տեղը (ժպտում է): Որևէ հավաքական չեմ կարող առանձնացնել: -Նոր […]

Սփյուռքահայ ներդրողի հյուրանոցը՝ Շուշիում /վիդեո/

Ալեք Բաղդասարյանը ծնվել է Թեհրանում, սակայն նրա սիրտն ու հոգին Հայաստանում և Արցախում է: Սփյուռքահայ ներդրողը միշտ կարևորել է հայրենիքից դուրս գտնվող հայերի աջակցության գործոնը Հայաստանի համար: Բաղդասարյանի փոխանցմամբ հայրենասիրությունը իրեն փոխանցվել է ծնողներից: Նա շեշտում է, որ իր համար միշտ շատ կարևոր է եղել ազատ, անկախ Հայաստանի ստեղծումը: Մասնագիտությամբ ծրագրավորող Բաղդասարյանը իր սերունդների ապագան […]

85-ամյա մարմնավաճառը հրաժարվում է գնալ թոշակի/ֆոտո/

85-ամյա Շեյլա Ֆոգել-Կոուպը հայտնի է որպես Բրիտանիայի ամենատարեց մարմանավաճառուհի: Նա չի ցանկանում գնալ հանգստի և բավարարում է տղմարադ-հաճախորդներին: Շեյլան հպարտանում է նրանով, որ վիրահատություն տանելուց ընդամենը 8 շաբաթ անց ընդունել է հաճախորդի: ”Չեմ կարծում, որ մի օր կդադարեցնեմ զբաղվել դրանով”,-նշել է 85-ամյա կինը: 2 ծոռներ ունեցող կինը սկսել է մարմնավաճառությամբ զբաղվել 81 տարեկանում: Նա պատմել […]

”Հայաստանի հավաքականը պետք է ավելի լավ դիմի պրեսինգի”.Շալանդ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր անցկացրեց իր առաջին մարզումը Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Մարզումից հետո գլխավոր մարզիչը հանդիպեց լրագրողների հետ: -Ինձ համար շատ կարևոր է խաղալ այս հավաքականների հետ: Ես նոր գլխավոր մարզիչ եմ, ինձ մարզումներ ու խաղեր են պետք: Մենք 3 տարբեր թիմերի հետ ենք խաղալու: ԱՄԷ-ի թիմը լավ մրցակից է: Ալժիրիը մասնակցելու է աշխարհի առաջնությանը, ուրեմն […]

Գորիսում “ջրում” են, Ջերմուկում` չեն սկսել

Հունիսի 8-ին Գորիսում եւ Ջերմուկում քաղաքապետի ընտրություններ են: Երկու համայնքում էլ պայքարելու են երկուական թեկնածու: Գորիսում առաջադրված 4 թեկնածուից երկուսը ինքնաբացարկ տվեցին եւ պայքարն ընթանալու է ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցի եւ անկուսակցական Հրայր Յոլյանի միջեւ: Ինչպես տեղեկացնում են գորիսյան մեր աղբյուրները, այստեղ արդեն սկսել են “ջրվել” գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի պարտքերը: “Դիմումներ են գրում թեկնածուի՝ […]

Արցախը լքում են “գնացողները” /վիդեո/

“Ով հայրենասերա ով սիրումա էս օդը , ջուրը նա չի գնա”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վլադիմիր Գևորգյանը: Վլադիմիրը ցավով խոսեց արտագաղթի մասին, դառնացավ, որ պատերազմի դառը պտուղները վայելած սերունդը կարող է գնալ երկրից: Թատերական խմբակի ղեկավար երիտասարդը պատերազմի սերունդ է, նրա հոգում դեռ պայքար կա ու սպասելիքներ: Գևորգյանը նկատեց, որ Արցախում ավելի շատ արտագնա աշխատանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի