16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ամբողջ քաղաքը գիտի Բալասանյանն ով է. Ժամանակ

“Բալասանյանն ո՞վ է, ո՞վ է դրան ճանաչում, որ մի հատ էլ հրավերք լիներ նրան: Ո՞վ է ինքը քաղաքի համար, որ մի հատ էլ գար խաչերի օծման արարողությանը, նրան ո՞վ է ճանաչում”,- “Ժամանակին” ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու հրավեր չէին ուղարկել քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ մասնակցելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խաչերի տեղադրման եւ օծման արարողությանը:

Միեւնույն ժամանակ նշենք, որ այդ օրը Բալասանյանը Հայաստանում չէր, մեկնել էր Վրաստան: Թերեւս հատուկ, որպեսզի ներկա չլինի միջոցառմանը: Ղուկասյանից հարցրինք՝ արդյոք դա արհամարհանք չի՞ համարում իր եւ իր կազմակերպած միջոցառման նկատմամբ:

“Օ՜, դե, ինքը շատ կարեւոր տեղեր է գնում, երկնքից արեգակ է իջեցնում: Ինչ վերաբերում է արհամարհել կամ ինչ, ես բան չունեմ ասելու: Տո, դրա մասին ո՛չ ուզում եմ լսեմ, ոչ էլ: Ամբողջ քաղաքը գիտի՝ ինքն ով է”,-ասաց Ղուկասյանը:

Մանրամասները  թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ