05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ես ինձ իմ հայրենիքում եմ զգում. նախարարն Արցախում է

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած երկօրյա այցի շրջանակներում, այսօր հանդիպել է ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին:

Նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր:

Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության միջև գործընկերային համագործակցության մասին հուշագիր:

Այն ներառում և վերահաստատում է 2007 և 2010 թվականներին կնքված երկկողմ հուշագրերով նախատեսված դրույթները, ինչպես նաև նախանշում ոլորտի աշխատողների մասնագիտական որակավորման հետագա բարձրացման և վերապատրաստման ուղղությամբ համատեղ միջոցառումների՝ գիտաժողովների, դասախոսությունների, գործնական հանդիպումների կազմակերպում և անցկացում Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու հարցում կողմերը կարևորել են էլեկտրոնային համակարգերի ներդրումը:

ՀՀ արդարադատության նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցության մակարդակը ու վստահություն հայտնել, որ այն կնպաստի ավելի զարգացած ու իրավական պետություն ունենալուն: «Ես ինձ իմ հայրենիքում եմ զգում: Այս այցը ոչ միայն արդյունավետ է փոխգործակցության համատեքստում, այլև հետաքրքիր ապրումներ է պարգևում մեզ. մենք մեր Արցախում ենք՝ մեր հողում,  որտեղ և որոշվել է մեր հայրենիքի և ժողովրդի ճակատագիրը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

 

Հովհաննես Մանուկյանը ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին, արդարադատության ոլորտում մատուցած նշանակալի ներդրումների համար, պարգևատրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» հուշամեդալով: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ