09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հնարավոր է 2000թ.-ից հետո ծնվածներին արգելվի ծխախոտի վաճառքը

Բրիտանացի բժիշկների ազդեցիկ ասոցիացիան որոշել է հասնել 2000 թվականից հետո ծնված մարդկանց ծխախոտի վաճառքի արգելքի: Այսպիսով՝ փորձագետները մտադիր են բրիտանական հասարակությանը մինչև 2035 թվականը վերջնականապես ազատել ծխելուց: Օրինագիծը կներկայացվի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի քննարկմանը՝ գրված է RT.com կայքում:

Ըստ աղբյուրի` բրիտանացիների մոտ 80%-ը ծխել սկսում է դեռ դեռահասության տարիքում: Ծխախոտի գործածության հետ կապված հիվանդություններից նրանց մահացության ռիսկն ավելի մեծ է, քան նրանց, ովքեր առաջին անգամ ծխել են մեծ տարիքում: Միաժամանակ, վնասակար սովորությունից հրաժարվում են ոչ բոլորը, նույնիսկ այն հիվանդների շրջանում, որոնց քաղցկեղ են ախտորոշել:

Իսկ նոր օրինագծի քննադատների կարծիքով՝ եթե ընդունվի այս օրինագիծը, ապա սև շուկայում կարող է աճել դրա վաճառքի ծավալը, այն նաև կթանկանա: Դրանից պոտենցիալ վնասը կարող է նույնիսկ ավելին լինել, քան եթե ծխախոտներն օրինականորեն վաճառվեին: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ