05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Այդ դատախազը կազատվի աշխատանքից

ՀՀ դատախազ Գևորգ Կոստանյանն իր նշանակումից ի վեր առաջին մամլո ասուլիսն է այսօր հրավիրել:  Ասուլիսին մասնակցում են նաև ՀՀ Զինդատախազ Արտավազդ Հարությունյանը և դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանը:

Նախ դատախազը նշեց, որ դատախազությունում տեղի են ունեցել կառուցվածքային ու կադրային մի շարք փոփոխություններ: ՛՛Բոլորի համար ակնհայտ ու տեսանելի էր, որ հոկտեմբերի 1-ից սկսած շուրջ 80 դատախազներ են ազատվել իրենց զբաղեցրած պաշտոններից: ՛՛Ցավոք, մի շարք պրոֆեսիոնալ, անձնուրաց դատախազներ ևս աշխատանքից ազատվեցին, մենք դատախազական համակարգում իրականացվող սերնդափոխության հետ գործ ունենք: Ունենք նորացված դատախազական համակարգ, ինչը հանգեցրել է նրան, որ հասարակության մեջ դատախազի կերպարի նկատմամբ նոր տպավորություններ ու ընկալումներ են ձևավորվում՛՛,-ասաց Կոստանյանը:

Վերջինս նշեց, որ համակարգում առաջնային խնդիրներից մեկը, որին մեծ ուշադրություն է դարձվում, կոռուպցիան է:

՛՛Այն դատախազը, որը կոռուպցիոն վարքագիծ կդրսևորի, դա ստորություն կհամարվի, անբարոյական վարքագիծ հասարակության ու ամբողջ դատախազական համակարգի նկատամբ, յուրաքանչյուր դատախազ նման դեպքում աշխատանքից կհեռացվի՛՛,-հայտարարեց Կոստանյանը: Նա նաև հավելեց, որ հաճախ հասարակության որոշ ներկայացուցիչներ են դժգոհում կոռուպցիոն սխեմայի բացակայությունից, սակայն դա իրենց չի հետաքրքրում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ