21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ռուսաստանի նավթը կբավարարի 30 տարի

Ռուսաստանի բնական պաշարների նախարար Սերգեյ Դոնսկոն հայտարարել է, որ երկրի նավթի հայտնի պաշարները կբավարարեն 30 տարի տարեկան 600 մլն տոննա արդյունահանելու դեպքում: Նա հայտնել է, որ նավթի հայտնի պաշարները կազմում են 12.5 մլրդ տոննա, իսկ կանխատեսվող պաշարներինը` 50 մլրդ տոննա: CIA Factbook-ի տվյալներով, 2013 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ նավթի պաշարներով Ռուսաստանն աշխարհում 8-րդն էր` 80 […]

Միշտ լավ է, երբ կա երրորդ թև. Լ. Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանից ու ԲՀԿ-ից /վիդեո/

՛՛Ընդդիմությունը կարիք չունի պատրաստվելու, ամբողջ ժողովուրդը պատրաստ է իր ձայնը չտալ ՀՀԿ-ին, այնպես որ մենք խնդիր չունենք պատրաստվելու, այդ ՀՀԿ-ը խնդիր ունի ամեն օր՝ 3 տարի շուտ, փորձել շոշափել տրամադրությունները և որ մասում տրամադությունն ի նպաստ ՀՀԿ-ի չի, փորձել լուծումներ գտնել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ խոսելով ՀՀԿ համագումարում […]

Հայ ժողովուրդը կարողացավ ապացուցել և վերահաստատել պետություն ունենալու իր իրավունքը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Առաջին հանրապետության տոնի առթիվ: Սիրելի’ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Հանրապետության տոնի առիթով: 96 տարի առաջ այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Պետականության ծնունդը հնարավոր եղավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում: Մայիսի 28-ը ոչ միայն Հայաստանի Առաջին Հանրապետության, ոչ միայն Հայաստանի անկախության տոնն […]

Սամվել Ալեքսանյանն իր պարտքն է համարում

Այսօր Բաշ-Ապարանի հաղթանակին նշված տոնակատարությանը մասնակցում էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել, ասաց, որ չի ուզում խոսել պատմությունից: Սամվե լԱլեքսանյանը միայն նշեց, որ որպես ապարանցի, ամեն տարի ներկա է գտնվում տոնախմբությանը, և իր պարտքն է համարում ամենտարի սեղան գցել ժողովրդի ու դրսի հյուրերի համար:  

Մեր շարքային զինվորները կրկին հաղթող են դուրս եկել

Ինչպես ցույց է տալիս երեկվա դիվերսիան, հակառակորդը կրկին գործել է իր այսպես կոչված ”գերարհեստավարժների” միջոցով։ Եվ մեր շարքային զինվորները կրկին հաղթող են դուրս եկել դրանց դեմ՝ սպանելով անգամ իրենց դիվերսիոն խմբի հրամանատարին։ Facebook-յան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Ահա այդ պահին և այդ պայմաններում տեղի ունեցավ հրաշքը, որ ավելի աշխարհական բառով կոչվում է սխրանք. Ս. Սարգսյան /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող […]

Բալետի պարուհին՝ “օդից կախ”. զարմացել էր ”Ռեինկարնացիայի” Ռոլանդը /ֆոտո, վիդեո/

Բալետի պարուհի  Ժակլինա Մարխոշյանը “Ժպտացող արժեքներ”  լուսանկարների ցուցահանդեսում տեսնելով իր լուսանկարը հիացմունքից բացի՝ նաեւ զարմացավ: “Կարծես օդում լինեի՝ առանց թելերի”,-ասաց նա Henaran.am-ի հետ զրույցում:  Հիշեցնենք, որ ցուցահանդեսի հեղինակը Էմման է եւ նա ներկայացրել է հայ հայտնիների լուսանկարները: Զարմացել էր նաեւ “Ռեինկարնացիա” խմբի անդամ Ռոլանդ Գասպարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

”Ռեալի” ֆաների խելահեղ արձագանքը Ռամոսի գոլից հետո/վիդեո/

Ինչպես հայտնի է, ”Ռեալը” նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: Տեսանյութում ներկայացված է ”Ռեալի” երկրպագուների արձագանքը Սերխիո Ռամոսի գոլից հետո, ինչը թույլ տվեց հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ:

Նախախորհրդարանը վճռական է տրամադրված /վիդեո/

Նախախորհրդարանի անդամներն այսօր՝ մայիսի 28-ին՝  “Առաջին Հանրապետության որոշիչ դերը հայության ապագաղութացման եւ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման գործում. պատմական դասեր եւ ապագայի հեռանկար” խորագրով մամուլի ասուլիս էին հրավիրել հենց Հանրապետության հրապարակում:  Ըստ Նախախորհրդարանի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյաի, ասուլիսը հատուկ են կազմակերպել հրապարակում, քանի որ Հանրապետության հրապարակը պետության եւ պետականության խորհրդանիշն է: Ավետիսյանը հայտարարեց նաեւ, որ ապագա Հայաստանում, […]

”Օսկարի” ժամանակ հայտնի դարձած հայ տղան սեփական ռեստորանը կհիմնի

30-ամյա Էդգար Մարտիրոսյանը, ով հայտնի դարձավ ”Օսկար” մրցանակաբաշխության ժամանակ առաքած պիցցայի շնորհիվ, որոշել է օգտագործել ճանաչված լինելու հանգամանքը: Big Mama’s and Papa’s պիցերիայում աշխատող Էդգար Մարտիրոսյանը եղբոր` Էրիկի հետ կհիմնեն նեապոլիտանական պիցերիա: Այս մասին հայտնում է, որ Finedininglovers-ը: Ռեստորանը կկրի Wood անվանումը: Եղբայրները մանրամասնորեն ուսումնասիրել են իտալական պիցցայի առանձնահատկությունները: ”Մենք գտել ենք ճիշտ բաղադրամասերը, անհրաժեշտ մթեքները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի