20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նաստյան կապվեց դատապարտյալ կնոջ ու գաղութի պետի հետ. նամակ կալանավայրից

“Անաստասիա Դավթյանը կարողանում է հարցեր լուծել կանանց գաղութում: Մենք մեղավոր ենք, որ չունենք ասենք նրա “հմայքը”: Թե որ մարդասպան ա, դրա համար արտոնություն ունի: Ինքը ապրում է հատուկ պայմաններում”,- գրված է  Henaran.am-ին հասցեագրված նամակում:

Անաստասիա Դավթյանը դատապարտվել է դաժան սպանության համար: Ըստ նամակի, Անաստասիան ջերմ հարաբերություններ հաստատելով գաղութի ղեկավարության հետ՝ դարձավ Աբովյան ՔԿՀ-ի “բրաբիոն ծաղիկը”:

“Գաղութում արդեն Նաստյան մեկ այլ սկզբունք որդեգրեց՝ կյանքից բոլոր բարիքները պետք է ստանալ ու նա նույնիսկ սեռական հարաբերություն ունեցավ կնոջ հետ: Մի խոսքով հասկանալի է…”,-գրված էր նամակում:

Դատապարտյալը, ըստ նույն աղբյուրի՝ 45 հազար դրամ աշխատավարձ է ստանում…

“Ինչու՞…Մի երկու նկար ա նկարում ու վերջ…Հետո ինչ որ մինի է հագնում ու գերում շեֆին ”,-սա նույնպես նամակից է վերցված:

“Մարդկային կյանքի արահետներն անվերծանելի են, մարդկային էությունը փակ գիրք…փաստորեն դաժանությունը նույնպես արդարացված է ….կան մարդիկ, որոնք հանցագործության են դիմել կարիքից դրդված…. Սակայն վերջիններս գաղութում անտեսված են: Նրանք էլ մայր են, մի տարբերությամբ սակայն, որ չեն նկարում ու մարդ չեն սպանել….”:

Դատապարտյալները պահանջում են “Աբովյան” ՔԿՀ  պետից՝ լինել անաչառ եւ շարժվել օրենքով:Նաեւ խնդրանքով դիմում են արդարադատության նախարարին ստեղծել հանձնաժողով, որպեսզի ուսումնասիրի “Աբովյան” ՔԿՀ-ում ստեղծված իրավիճակը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ