09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Այլընտրանքը կայուն էլեկտրաէներգիայի խաթարումն է /վիդեո/

Հայաստանի  իշխանությունները մազոխիստ չեն, որ էլեկտրաէներեգիան առանց պատճառի թանկացնեն: Այս մասին այսօր` հուլիսի 3-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի  փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

“Եթե մենք ուզում ենք ունենալ կայուն էլեկտրաէներգիա, մենք պետք է գնանք այդ քայլին: Հայաստանում իշխանությունները մազոխիստ չեն, որ էլեկտրաէներգիան առանց պատճառի թանկացնեն: Ինչ վերաբերվում է նրան, որ կառավարությունը 105 հազար ընտանիքի հազարական դրամով ավելացրել է նպաստը, ապա ըստ մասնագետների` չորս դրանով թանկացումն ազդում է ութ հարյուրից հազար դրամով եւ այդ չափով էլ 105 հազար ընտանիքի տրվում է այդքան գումարը: Եթե խոսում եք թանկացումներից, խոսեք նաեւ, որ պետական ծառայողների աշխատավարձը բարձրացել է, դիզվառելիքը էժանացել է”,- ասաց նա:

Ըստ Շարմազանովի՝ այլընտրանքը հովհարային անջատումն է, այսինքն եթե չթանակցնեին, ապա Հայաստանում կլինեին հովհարային անջատումներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ