21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՄԻՊ-ը խնայել է

Ազգային ժողովում շարունակվում է 2013  թվականի բյուջեի կատարողականի քննարկումը: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց իրենց կառույցի գրանցած ցուցանիշները և հայտնեց, որ իրենք նախորդ տարի կարողացել են խնայողություն անել: ՛՛Տնտեսում ենք արել, մենք չարչարվում ենք, որ չծախսենք ամբողջը ու խնայենք. այստեղ փոքրիկ, համեստ խնայողություններ եղել են՛՛,-ասաց ՄԻ պաշտպանը: Նա նշեց, որ այդ գումարները իրենք հետ […]

Մինասյանի գլխավորությամբ ”Տոբոլը” տարավ հերթական հաղթանակը/վիդեո/

Ղազախստանի առաջնության 14-րդ տուրում ”Տոբոլը” սեփական հարկի տակ կամային հաղթանակ է տոնել ”Օրդոբասիի” նկատմամբ: Խաղն ավարտվել է 2-1 հաշվով: Հիշեցնենք, որ ”Տոբոլը” գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Այս հաղթանակից հետո ”Տոբոլը” վաստակեց 19 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական:

ՕԵԿ-ը գիտի մարդկանց սրտեր և հոգիներ տանող ճանապարհը. 168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. Շատերը թերահավատորեն են վերաբերվում այն գաղափարին, որ ՕԵԿ-ին կհաջողվի գրավել մարդկանց սրտերը։  Բայց ՕԵԿ-ը գիտի մարդկանց սրտեր և հոգիներ տանող ճանապարհը, դա խոստումներ տալն է: Եվ ՕԵԿ-ն այդ ճանապարհի վրա է. նորաստեղծ ընտանիքներին խոստանում են նվազագույնը 300 հազար դրամ, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքները վերացնողներին և նրանց երեխաներին՝ անվճար պրոթեզ և […]

Դերենիկ Դումանյանը ոչ մի կերպ չի կարողանում կտրվել իր նախկին պաշտոնից. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Արդեն մեկ ամսից ավելի է, որ առողջապահության նախարար նշանակվեց Արմեն Մուրադյանը։ “Ժողովուրդը” այն ժամանակ հրապարակել էր , որ նախկին նախարար Դերենիկ Դումանյանը այնքան տխուր էր հեռացել նախարարությունից, որ անգամ ցտեսություն չէր ասել: Սակայն, ինչպես հայտնի դարձավ “Ժողովուրդ”-ին, Դերենիկ Դումանյանը ոչ մի կերպ չի կարողանում կտրվել իր նախկին պաշտոնից: Մեզ, Առողջապահության նախարարության […]

Միկոյանի արձանը պատրաստ է, իսկ Արեյանն ասում է.168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. Այսօր ես տեսա նրան՝ ընկեր Միկոյանին: Նրա` 1,60 սմ-անոց բրոնզակոփ կիսարձանը  (полуфигура)  կանգնած էր Երեւանի “Կռազի պարկում”: Ձուլարանի մետաղյա ու ծանր դռներն այնքան արագորեն փակվեցին, որ տեսախցիկը չկարողացավ ֆիքսել հերոսին: Բայց հերոսը կա: Նա կանգնած էր բազում “Կռազ”  մեքենաների կմախքների  հարեւանությամբ, Երեւանի արվարձանային աղքատության շունչը կրող մի թաղամասում  բացված  ձուլարանում: […]

Սերժ Սարգսյանի հրավերը կարող է առիթ դառնալ, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ճնշումներ գործադրեն Թուրքիայի նախագահի նկատմամբ. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Թուրքիայի նախագահին Սերժ Սարգսյանի հրավերը կարող է առիթ դառնալ որպեսզի ԱՄՆ-ն և ԵՄ-ն ճնշումներ գործադրեն Թուրքիայի նախագահի նկատմամբ, որպեսզի նա ընդունի հրավերը և 2015թ. ապրիլի 24-ին այցելի Հայաստան: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ նրա, թուրքական կողմից պաշտոնական որևէ արձագանքի […]

“Ես երբեք իշխանությունից դուրս չեմ եղել” Վազգեն Սարգսյանի եղբայրը մանրամասնել է. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. “Եթե մարդն ունակ է աշխատելու, քչից-շատից հարգանք է վայելում եւ՛ ազատամարտիկների մոտ, եւ զինվորների մոտ, ինչո՞ւ չաշխատի”,- երեկ “Ժամանակին” ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր նոր պաշտոնին: Արմեն Սարգսյանին չի կաշկանդում այն հանգամանքը, որ ինքը լինելով Վազգեն եւ Արամ Սարգսյանների եղբայրը՝ մաս է կազմել այս իշխանական համակարգին: “Ես երբեք […]

Կովալենկո Շահգելդյանը նոր պաշտոն կստանա. Հրապարակ

“Հրպարակ” թերթը գրում է. Մեր տեղեկություններով, կառավարության այսօրվա նիստում արդեն կհրապարակվի որոշումը, և Շահգալդյանը կնշանակվի Հովիկ Աբրահամյանի խորհրդական: Շահգալդյանը պաշտոնանկ է եղել վերջերս՝ մարզպետի էստաֆետը փոխանցելով բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

2 ուկրաինուհիներ վարակել են 220 զինվորների

Ուկրաինական զորամասերից մեկի զինծառայողների համար գեղեցիկ սեռի հետ շփումն ավարտվել է վեներոլոգի մոտ այցելությամբ: Մոտ 220 զինվորներ ուղարկվել են բժշկի մոտ Խերսոնյան շրջանում ”հանգստանալուց” հետո: Զինվորական ղեկավարությունը ոչ մի կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը, սակայն հայտնի է, որ հարցաքննությունից հետո սկսել են փնտրել Լյուբիմովկա գյուղից երկու կանանց: Պարզվել է, որ բոլոր զինվորներն այցելել են նույն […]

Ուզում են հասնել Մասիսին /վիդեո/

Բաշ-Ապարանից մինչև Արցախ..մինչև Մասիս հասնելու մղումով այսօր “Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության” անդամները հասան Ապարան: Նրանք ավելին են անցել, նվաճել ու վերադարձրել են պապերի երազանքը: Նրանք երգել են պատերազմի ամենացավոտ օրերին, բայց հավատացել են, որ գենետիկ կոդով իրենց մեջ նստած է մեծ զորավարների հոգին….ու նրանք մերօրյա հերոսներն են, որոնց դեռ պատմությունը կգնահատի…Ամեն մեկը իր հոգսով, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի