18 Մայիսի, Saturday, 2024
KFC

՛՛Արևմուտքը դեռևս ձեռ չի քաշում Հայաստանից՛՛.ինչու է տարածաշրջանը լարված

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համոզված է, որ  սահմանային լարվածությունը պայմանավորված է առաջիկայում սպասելիք Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպմամբ: ՛՛Նման լարվածությունները միշտ լինում են այն դեպքում, երբ կարևոր հանդիպումներ են նախատեսվում: Պատահական չէ հասնում գագաթնակետին, այլ իրենց կողմից դիտավորություն է, որ նմանատիպ քննարկումներից առաջ սահմանային փայլատակում լինի, որ փորձեն տարբեր ձևով օգտագործեն՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՀՀԿ պատգմավորը: Նրա խոսքով՝ ցավն այն է, որ Մինսկի համանախագահող երկրներն ու եվրոպական կառույցները Ղարաբաղի հարցում հայտարարություններից այն կողմ չեն անցնում: ՛՛Ժամանակն է, որ կտրուկ քայլեր լինեն ու սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ՛՛,-նշեց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը գտնում է, որ տարածաշրջանում հիմնական խնդիրն այն է՝ Հայաստանը կգնա ԵՄ, թե ՄՄ: ՛՛Սեպտեմբերից, երբ եղավ հայտարարությունը, սկսվեց լարվածությունը, մյուսը դրա հետևանքներն են: Արևմուտքը դեռևս ձեռք չի քաշում Հայաստանից, չեմ բացառում, որ մտքներով անցնում է հիմա էլ այստեղ մանդատ անել՛՛,-շեշտեց նա:

Henaran.am-ի դիտարկմանը, թե ԵՏՄ-ը Հայաստանի անդամակցությունը կրկին հետաձգվում է, ինչի մասին հայտարարել է Ղազախստանի նախագահը, Գիմիշյանն արձագանքեց. ՛՛Ի վերջո, Ղազախստանի նախագահը թուրք է էլի, նա ոչ թե ՄՄ շահերը պաշտպանեց, այլ թուրքալեզու պետությունների շահերը, նա ձգտում է ինքնուրույնություն ցուցաբերել, ստորադասում է ՄՄ շահերը, իր շահերն է առաջին պլան մղում՛՛: Գիմիշյանի խոսքով՝ արևմուտքն անհանգստացել է, որովհետև հստակ տեսնում է, որ եթե ՀՀ-ը մտնում է  ՄՄ, ապա Ղարաբաղի հարցը կլուծվի ի օգուտ հայերի: Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի հայտարարությանը, որ Ադրբեջանը ևս պետք է անդամակցի ԵՏՄ, ապա Գիմիշյանը վստահ է, որ նա դա ասել է ՌԴ-ի պատվերով ու իշխանության իմացությամբ:

 ՛՛Ռուսաստանը գիտի՝ Ադրբեջանին մորթես էլ, չի կարող գալ: Ռուսաստանը թելադրել է Գեղամյանին ու նա ասել է՛՛,-նշեց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ