29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանը կմիանա տարեվերջին /վիդեո/

  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը  ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման հարցին: Թե ինչն է ձգձգման պատճառը՝ Հ. Աբրահամյանը ասաց, որ ինքը տեղյակ չէ, բայց խնդիրները տեխնիկական են:

“Պայմանավորվածություն եղել է, որ հուլիսի 3-ին պետք է հանդիպեին նախագահները, բայց հանդիպումը չի լինելու, եւ ես համոզված եմ, որ մինչեւ տարվա վերջ խնդիրը լուծում կստանա”,-ասաց նա:

 Ըստ  Հովիկ Աբրահամյանի, քաղաքական որեւէ ենթատեքստ չկա, եւ հուլիսի 11-ին ունենալու են հանդիպում ՌԴ վարչապետի հետ:

 Վարչապետն անդրադարձավ նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը եւ պարզաբանեց, թե ինչ  սկզբունքով են ընտրվել փոխհատուցում ստացող քաղաքացիները:

“’Դա ես չեմ որոշել, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարությունում է ուսումնասիրությունը կատարվել: Մենք այսօր այս ծախսը ավելացված, մենք վերցրել ենք, կառավարությունը իր վրա է վերցրել, որ այդ քաղաքացիները լրացուցիչ ծախսեր անեն”, -ասաց Հ. Աբրահամյանը:

Այլ հարցերի պատասխանները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ