Ուորլիքը նոր բան չասաց. Սերժ Սարգսյան
Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող՝ ժողովրդի ազատ կամքի արտահայտության միջոցով: Նման տեսակետ մայիսի 13-ին ներկայացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին ելույթին եւ համանախագահների վերջին հայտարարությանը։ “Այս սկզբունքն այլընտրանք չունի։ Այս մասին բազմիցս հայտարարել են համանախագահող երկրների նախագահները, համանախագահները: Վերջին անգամ դրանք ներկայացրել է […]