11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շրջանառության մեջ դրված օրենքի նախագծով կարգավորվող հարցը ի սկզբանե կարգավորված է ՀՀ գործող օրենսդրությամբ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Հերմինե Նաղդալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով “”Դատական ակտերի հարկադիր կատարման մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի ներկայացման վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկատվության կապակցությամբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավաբանական բաժինն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ նախագծով կարգավորվող հարցն ի սկզբանե կարգավորված է ՀՀ գործող օրենսդրությամբ:

Մասնավորապես, “Դատական ակտերի հարկադիր կատարման մասին” ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ` կատարման ծախսերը: Նույն կարգավորումը վերաբերում է նաեւ վարչական ակտերով բռնագանձումներով վարույթներին՝ հիմք ընդունելով “Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին” ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասը:

    Հավելենք նաեւ, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ  ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով հարկադիր կատարողների կողմից պարտապանների բանկային հաշիվների վրա արգելանք է կիրառվում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.08.2006թ. թիվ 520-Ն որոշմամբ սահմանված կարգով: Վերոնշյալ որոշմամբ հաստատված հավելվածի “Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին” որոշման ձեւանմուշի (Ձեւ 1) “Որոշեցի” մասում կոնկրետ նշվում է արգելադրման ենթակա գումարի չափը:

Այսինքն՝ վերը նշված խնդրի կարգավորման տեսանկյունից օրենսդրական բաց առկա չէ:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ԱՊԱՀՈՎՈՂ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ