11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ է անում, քաղաքապե՞տը, ժողովուրդն է չէ՞ անում. Վանաձորի քաղաքապետ

2017 թվականին Վանաձորն ամբողջությամբ շուրջօրյա ջրամատակարարում կունենա: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: ՛՛Բավականին աշխատանքներ տարվել են, մի մասն էլ կտարվեն, և 2017 թվականին ողջ քաղաքը շուրջօրյա ջրամատակարարում կունենա՛՛,-նշեց նա: Իսկ այը, որտեղ ջրամատակարարման աշխատանքներն արդեն ավարտվել են, շուրջօրյա մատակարարում կա:

Ինչ վերաբերում է քաղաքացիների դժգոհություններին, որ խողովակների հետ կապված խնդիր է առաջանում, քանի որ նոր խողովակները մինչ շքամուտք են հասցնում, ապա Դարբինյանը նշեց. ՛՛Ջրամատակարումը կատարում է ՛՛Լոռի-ջրմուղկոյուղի՛՛ ՓԲԸ-ն, իսկ ջրամատակարարման ծրագրերը կատարվում է ՛՛Դարոժնիկ՛՛ կազմակերպության կողմից, այն ջրամատակարարումը հասցնում է շենքի շքամուտքի առաջին դիտահորը, որտեղից որ միանում է շենքին, նրանք միացումները տալիս են: Սա էր խնդիրը, թե ներքին ցանցերն ինչպիսին են, ներքին ցանցերի համար ՛՛Դարոժնիկ՛՛ կազմակերպությունը պատասխանատու չէ: Այն շենքերը, որտեղ համատիրություններ են ստեղծված, մնացած խնդիրը համատիրությունների խնդիրն է՛՛:

Համատիրությունների անգործության մատնվելու վերաբերյալ լուրերին էլ արձագանքելով՝ Սամվել Դարբինյանն  ընդգծեց. ՛՛Գիտեք ինչ, ախր մեր քաղաքացիները պետք է հասկանան՝ ինչ է նշանակում համատիրություն, համատիրությունը տվյալ շենքի բնակիչների կողմից ընտրված կազմակերպությունն է, քաղաքացիները հավաքվել են, իրենց շենքի բնակիչներից մեկին ընտրել համատիրության նախագահ, ով պարտավոր է շենքի բոլոր խնդիրները գնահատել, տեսնել այս կամ այն խնդրի լուծման համար ինչքան գումար է հարկավոր, այդ գումարը հավաքագրել, տրամադրել համատիրությանը, համատիրությունն էլ տվյալ աշխատանքները կատարի՛՛,-ասաց նա:

Ըստ նրա՝ եթե քաղաքացին բողոքում է՝ ասում է համատիրությունն իր պարտավորությունները չի կատարում, ապա համատիրության նոր նախագահ պիտի ընտրեն: ՛՛Մեր ժողովուրդն անընդհատ ինչ-որ մեկից բողոքում է, յուրաքանչյուր օր առավոտյան 9.00-ին մեր քաղաքը լրիվ մաքրած վիճակում է, կեսօրից հետո միանգամից կեղտոտվում է, ո՞վ է անում, քաղաքապե՞տը կամ քաղաքապետարանի 120 աշխատողնե՞րը, ժողովուրդն է չէ՞ անում:

Յուրաքանչյուր մարդ, եթե պահանջ ունի, պետք է նաև պարտավորություն ունենա: Նրանք պետք է քաղաքապետից պահանջեն քաղաքը մաքրել ու այդ մաքրությունը պահպանեն՛՛,-ասաց Վանաձորի քաղաքապետը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ