26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Անդրանիկ Մարգարյանի անունով

Ջավախքի Ախալքալաքի շրջանի օրենսդիր մարմինը հունիսի 11–ին գումարած նիստում որոշում է կայացրել քաղաք Ախալքալաքի ամենաերկար փողոցներից մեկը, որը նախկին կրում էր Ֆրիդրիխ Էնգելսի անունը, կոչել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով։

Ներկայացված փաստաթղթերը հիմնավոր են. նախարարը՝ էլեկտրաէներգիայի թանկացումից

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խնդրեց պարզաբանել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը։ Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն այսօր հանդիպել է Հանրային ծառայություները կարագավորղ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, ով էլ իրենց ներկայացրել է 20 մլրդ դրամի ճեղքվածը փակելու հանձանաժողովի նախաձեռնությունը՝  շուրջ 4 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Միաժամանակ պատգամավորը հարցրեց, թե արդյոք կառավարությունը պատարաստվում է համակարգում […]

՛՛Օրենքին հակասող ցուցում որևէ ատյանից չի եղել՛՛

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ այն գործատուները, ովքեր իրենց աշխատողներին ստիպում են դիմումներ չգրել պարտադիրից հրաժարվելու համար, պետք է պատասխան կրեն օրենքի առաջ: Փոխվարչապետ, ՏԿՆ Արմեն Գևորգյանը պատասխանեց, որ խնդիրը իրենց ուշադրության կենտրոնում է գտնվում: ՛՛Մենք էլ ենք ահազանգեր ենք ստացել կառավարությունում ու միջոցառումներ ձեռնարկում ենք, որ օրենքը […]

Ամեն ինչ անենք, որպեսզի լարվածության ևս մեկ օջախ չստեղծվի. Ս. Օհանյան

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՊՆ Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց հակառակորդ Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման վերջին միջադեպերին: Բիշարյանը նշեց՝ ամեն օր կարդում է այն մասին, որ սահմանում իրավիճակը լարված է, ապա շեշտեց, որ ինքը որպես մայր մտահոգված է, որ չեն դադարում դիվերսիոն գործողությունները ու արդյունքում ունենում ենք […]

Քառյակի ներկայացրածը պահանջ չէ, այլ մասնակցություն. ԱԺ նախագահ

Այսօր Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի  նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ըստ պայմանաորվածության Հայաստանը Եվրասիական միությանն անդամագրվելու պայմանագրերը կստորագրի մինչեւ հունիսի 1-ը: ’Իհարկե դրանից հետո բավականին լուրջ աշխատանքներ կան` օրենսդրական փոփոխություններ: Կարճ ժամանակում մենք կընդունենք մոտ 200 օրենքներ, կարծում եմ մինչեւ դեկտեմբերի վերջ կավարտենք’’- ասաց նա: Անդրադառնալով ոչ […]

Առանց վերամբարձ հայտարարությունների. քառյակի կետերը քննարկում են

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ իրենց նախարարությունում արդեն սկսել են քննարկել քառյակի ներկայացրած կետերը, սակայն վարչապետի հետ այդ կետերը դեռ չեն քննարկել: ՛՛Կքննարկենք և կպատասխանենք՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Նշենք, որ քառյակը պահանջում է ՛՛առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները: Սահմանել հստակ մեխանիզմ սուբսիդիաների […]

Սերժ Սարգսյանը Ավստրիայի նախագահի հետ հանդիպմանը վերահաստատել է ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու ՀՀ հանձառությունը

Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ավստրիայի Հանրապետություն: Այսօր առավոտյան կայացել են Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ երկու երկրների նախագահներն ստորագրել են Ավստրիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական […]

Նախարարը տարօրինակ չի համարում

 ՛՛Օրենքը, որ մայիսին Ազգային ժողովի կողմից ընդունվեց, մենք ասացինք, որ դա առաջին քայլն է, և ՍԴ-ի որոշմամբ՝ սահմանված ժամկետըը մինչև սեպտեմբերի 30-ն է, և մենք որպես առաջին քայլէ օրենքի նախագիծն ենք ներկայացրել, որն ընդունվեց ու  կամարտահայտությունը ներկայումս իրացվում է՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատարյանը՝ խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի […]

Մեկնարկեց Եվրասիական համաժողովը

Հունիսի 11-ին Ծաղկաձորում մեկնարկեց “Երիտասարդ Եվրասիա” խորագրով եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը։ ԱՊՀ, Բալթյան տարածաշրջանի երկրներից եւ Վրաստանից ժամանած շուրջ 150 երիտասարդների ողջունեց ՀՀ ԱԺ նախագահը։ Գալուստ Սահակյանը նշեց, որ կարեւորում է երիտասարդների ներգրավումը տարբեր ինտեգրացիոն գործընթացներում։ Նա համոզմունք հայտնեց, որ այս ձեւաչափը կնպաստի ընդհանուր […]

Նախատեսվում է շրջանառության հարկը 3,5-ից նվազեցնել 1 տոկոսի

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում զեկուցվել են ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՓՄՁ-ների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած ինտենսիվ քննարկումների արդյունքները: Մասնավորապես, տեղեկացվել է, որ նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի